Saturday, 04 05 2024
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել

Հարցերի ու պատասխանների հարաբերակցությունը

Պետք է խոստովանել, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացը, որ առաջ են մղում Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը, թողնում է հակասական տպավորություն:

Մի կողմից` թվում է, որ կա արդյունավետ գործընթաց, երբ կատարվում են ընդդիմության պահանջները Ազատության հրապարակի, մարտի 1-ի, քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Մյուս կողմից` հավասարապես թվում է, որ այդ ամենով ընդամենը ժամանակն է անցնում և ձգվում դեպի խորհրդարանի հերթական ընտրություն: Անշուշտ, Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ իր նպատակը արտահերթ ընտրությունն է, ընդ որում առաջինը` նախագահի, հետո` խորհրդարանի: Կոնգրեսը նաև հայտարարում է, որ «ավազակապետության կազմաքանդումը» շարունակում է մնալ իր օրակարգի առաջնային հարցը: Բայց մի բան է հայտարարելն ու դրա ուղղությամբ սեփական պատկերացումների և հաշվարկների վրա հենված քայլեր կատարելը, մեկ այլ բան է դրանց արդյունավետությունը: Ահա այդ կապակցությամբ արդեն այսօր հարց է առաջանում, թե ի՞նչ է անելու Կոնգրեսը մայիսի 31-ից հետո:

Ենթադրենք, ու թերևս դա այդպես էլ կլինի, որ իշխանությունն, օգտագործելով մայիսյան տոների առիթը, կազատի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ներկայումս դեռ շարունակում են մնալ բանտում: Սերժ Սարգսյանը կարծես թե հստակ ակնարկել է այդ մասին, թեև, մյուս կողմից, Սերժ Սարգսյանը կարծես թե բավական հստակ իր գոհունակությունն էր հայտնել ընդդիմության հանրահավաքների ընթացքից ու նույնիսկ խոսել Ազատության հրապարակը այլախոհության կենտրոնի վերածելու մասին, բայց դրա հաջորդ առավոտը ոստիկանությունը փակել էր հանրահավաք բերող մարզային ճանապարհները: Այնպես որ, այդ առումով էլ հարց է առաջանում, թե արդյո՞ք կարելի է վստահել Սերժ Սարգսյանի խոսքին: Իսկ այդ դեպքում էլ մյուս հարցն է առաջանում` իսկ եթե նա դրժեց իր խոսքը, կամ եթե նա ակնարկում էր ոչ բոլոր քաղբանտարկյալների մասին, այդ դեպքում արդյո՞ք ընդդիմության խոսքին վստահողների քանակը բավարար կլինի Սերժ Սարգսյանին առավել կոշտ կամ կտրուկ պահանջներ ներկայացնելու համար: Բայց այդ տարբերակը համարելով զարգացման ծայրահեղ, ամենաանհավանական տարբերակ` փորձենք ենթադրել, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել: Արդյո՞ք դա ենթադրելու է Կոնգրեսի մարտավարության էական փոփոխություն, նոր պահանջներ, թե՞ պարզապես իշխանությանն առաջադրվելու է մարտի 1-ին կազմված պահանջների 15-կետանոց համակարգի հերթական երեք կետերը: Եթե այո, ապա ի՞նչ ժամանակ է հատկացվելու իշխանությանը դրանք կատարելու համար:

Մարտի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը շտապելու տեղ չունի` պետք է շտապի իշխանությունը, քանի որ ինչքան ժամանակը ձգվում է, այնքան բարդանում և ծանրանում է իշխանության և երկրի իրավիճակը: Արդյո՞ք իսկապես ընդդիմությունը շտապելու տեղ չունի: Իսկ արդյո՞ք ժամանակը ձգվելու պարագայում իշխանությանը չի հաջողվի հասարակությանը վերջնականապես հիասթափեցնել ընդդիմությունից, առավել ևս, որ այդ հարցում իշխանությանն օգնելու կոնկրետ քաղաքական շահ ունեն նաև այն ուժերը, որոնց մի մասը` իհարկե զուտ կուսակցական և խմբակային, իսկ մյուս մասն էլ գուցե և հանրային շահի տեսանկյունից, բայց անհամաձայն են Կոնգրեսի հետ: Ավելին` ապրիլի 28-ի հանրահավաքին կողմնակի դիտորդի աչքով հետևելու պարագայում, Կոնգրեսը պետք է որ տեսներ ժամանակի հարաբերականության հարցում հնչած առաջին ահազանգը:

Բանն այն է, որ ապրիլի 28-ի հանրահավաքի ընթացքում և հատկապես դրա վերջնամասում հանրային տարբեր խմբերի և անհատների թե՛ ակտիվ, թե՛ պասիվ գործողությունները վկայեցին, որ հասարակության և ընդդիմության մարտավարության միջև առկա «չհասկացվածության» պատը այդքան էլ վիրտուալ չէ: Հետևաբար միարժեք չէ այն պնդումը, որ ընդդիմությունը շտապելու տեղ չունի: Գուցե չկա սուրալու կարիք, բայց այդուամենայնիվ, թերևս, պետք է խուսափել ժամանակի զգացողության կորստից, ինչը գուցե հնարավոր չլինի հետ բերել: Եվ բացի այդ, եթե իրավիճակի անփոփոխությունն աստիճանաբար ծանրացնում է երկրի վիճակը, ապա մի՞թե ընդդիմությունը այստեղ չունի շտապելու և երկիրը անդառնալի գալարումներից զերծ պահելու տեղ: Այդ հարցադրումներն, անշուշտ, առկա են և թերևս պահանջում են բավական լրջմիտ ուսումնասիրություն:

Ի վերջո, Հայաստանում հասարակությունը ներկայումս իր զգալի մասով վերածվել է բավական պրագմատիկ շահառուի, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են բացատրություն և հաշվետվություն պահանջել բոլորից, ովքեր ներկայացնում են իր շահը սպասարկելու հայտ` լինի իշխանություն, թե ընդդիմություն: Ընդ որում` հանրության մեջ այդ դրական և գնահատելի տրանսֆորմացիայի գործում մեծագույն լումա ունի ներկայիս ընդդիմությունը` 2007-2008 թվականներին ծավալած շարժման շնորհիվ, որն առաջ բերեց դժգոհությունների գրեթե նույն օրակարգով և բազայով, բայց հասարակական-քաղաքական կյանքի ու գործընթացների որակապես այլ ընկալումներով հասարակություն: Բայց կարծես թե առաջանում է մի վտանգ, երբ ընդդիմությունը որոշ հարցերում կարող է կանգնել իր իսկ ձևավորած հասարակության պահանջները թեկուզ որոշակի կարճատև ժամանակահատվածում բավարարել չկարողանալու վտանգի առաջ: Մինչդեռ այդ կարճ ժամանակահատվածը կարող է շատ թանկ լինել: Հետևաբար, հասարակության ամենափոքր մասի հաշվետու լինելու պահանջն անգամ պետք է ընդունվի ամենայն լրջությամբ և գիտակցումով ու արժանանա համարժեք արձագանքի: Ընդ որում` պետք է հասարակության այդ մասի ծավալի վերաբերյալ դատողություններ անել ոչ թե զուտ վիզուալ, այլ նաև այն մոտեցմամբ, որ ոչ բոլորն են հարցադրումները հնչեցնում հրապարակավ, հարթակի շեմին: Շատերը պարզապես լռում են և հետևություններ անում, մինչդեռ այդ ամենը կարող է լինել արժեքավոր ռեսուրսի կորուստ: Ի վերջո, իշխանությունն ընդդիմությանը հաշվի է առնում ռեսուրսի շնորհիվ, և այդ գործընթացում ժամանակն ընդդիմության օգտին է աշխատում այն դեպքում, երբ ընդդիմության ռեսուրսն ավելանում է ձնագնդի էֆեկտով, ոչ թե հակառակը: Երբ ընդդիմությունը լուծում է գոյության խնդիր, կարևորն իհարկե նվազագույն ծավալի աջակցության ապահովումն է:

Հայ ազգային կոնգրեսը այդ խնդիրը կարծես թե լուծել է, և ներկայումս դրված է ավելի գլոբալ խնդիրներ լուծելու հարց, իսկ այդ դեպքում շեշտը պետք է լինի արդեն ոչ թե նվազագույն, այլ առավելագույն զանգվածի ձևավորումը: Ահա այդ իմաստով ապրիլի 28-ի հանրահավաքը, թերևս, բավական հնչեղ կամ ինչպես ընդունված է ասել` «հուժկու» ահազանգ էր ընդդիմության համար, որն առնվազն ցույց տվեց, որ հանրության հարցերն ավելի շատ են, քան ընդդիմության պատասխանները: Այդ պայմաններում ավելի շատ են թվում իշխանության շանսերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում