Sunday, 12 07 2026
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

Ահա և վերջ

Այսօր լռության օր է: Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ լռության օրն է, որովհետև Հայաստանում 2012 թվականի մայիսից մինչև հիմա տեղի է ունենում արդեն երրորդ խոշոր ընտրությունը՝ խորհրդարանական, նախագահական, և հիմա Երևանի ավագանու: Այսօր չի կարելի քարոզչություն ու հակաքարոզչություն: Այս պայմաններում մի կողմից դժվար է առարկայորեն խոսել երկրի վիճակի և այն փոխելու հավաստիացումների մասին, մյուս կողմից էլ այս ամենի մասին այնքան է խոսվել, որ այսօր չխոսելու պարագայում ոչ ոք ոչինչ չի կորցնում: Վերջին հաշվով, Հայաստանում իրականությունն այնքան խոսուն է, այդ թվում` նաև Երևանում, որ մեկ տարվա ընթացքում երեք կամ տասներեք օր չխոսելով, ոչինչ չի փոխվի: Ոչինչ չի փոխվում խոսելով, և չխոսելով էլ ամեն ինչ մնում է նույնը:

Հասարակությունը փակուղում է, և չնայած վաղը շատ-շատերը այցելելու են ընտրատեղամասեր` փակուղուց դուրս գալու, ելք գտնելու հույսով, ակնկալիքով, այնուհանդերձ պետք է խոստովանել, որ Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ ամենամեծ սպասումը եղել է չակերտների մեջ և չակերտների մեջ եղել է ընտրակեղծիքի սպասումը: Եվ շատ մեծ է հավանականությունը, որ մայիսի 5-ի առումով էլ հասարակության մեծ մասի մոտ հենց այդ սպասումն է լինելու, որևէ այլ ակնկալիքի առկայության պայմաններում:

Ընտրությունների ազատությունը, արդարությունը, հանրային վստահելիությունը շարունակում է լինել Հայաստանի թիվ մեկ խնդիրը: Մեր երկրում առկա որևէ համակարգային խնդիր լուծում չի ստանում, որովհետև չի լուծվում հիմնաքարային խնդիրը՝ ընտրությունների ինստիտուտի օրինականության և արդյունքների հասարակական լեգիտիմության հարցը: Իշխանություններն ամեն անգամ հայտարարում են, որ ընտրությունները նախորդներից շատ ավելի լավն էին և նույնիսկ լավագույնն էին, իսկ ընդդիմությունն էլ ամեն անգամ հայտարարում է տրամագծորեն հակառակը:

Գրեթե ոչ մի կասկած չկա, որ նույնն է լինելու նաև այս ընտրությունների հանդեպ վերաբերմունքի պարագայում, և հաղթողների համար այն լինելու է լավագույնը, իսկ պարտվողների համար լինելու է խայտառակ ընտրություն: Եվ չնայած ամեն դիրքորոշում ունի իր կողմնակիցների բանակը, այնուամենայնիվ պետք է խոստովանել, որ հասարակությունը, ընդհանուր առմամբ, խճճված է այս ամենի մեջ: Իսկ նման իրավիճակում, Երևանի ընտրություններից սպասելիքները հազիվ թե առանձնապես այլ լինեն, քան նախորդ բոլոր ընտրական գործընթացներում:

Հայաստանյան ընտրական գործընթացներում, իհարկե, անակնկալներ եղել են, ինչը չի բացառվում նաև այս անգամ, գոնե տեսականում: Սակայն, բոլոր անակնկալները ի վերջո այս կամ այն կերպ հանգել են սովորական շարունակության: Երևանը բացառություն կլինի, թե ոչ` սպասելու քիչ ժամանակ է մնացել, կտեսնենք: Բոլորը խոստացել են ամեն ինչ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարից մինչև Երևանի վարդագույն և լուսավոր ապագա, բացի սովորականությունից: Հետաքրքիր կլիներ, իհարկե, հաշվել, թե որոնք են հայ իրականության մեջ մինչ հիմա ավելի շատ՝ կատարվա՞ծ, թե՞ չկատարված խոստումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում