Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը

Ինչո՞ւ ազատվեց ՀՔԾ պետը. մամուլ

«Ժողովուրդ»-ի խմբագիրը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք դեռ երեկվա
մեր համարում, Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից հետո սա իրավապահ համակարգի հերթական բարձրաստիճան պաշտոնյայի անսպասելի ազատումն է, որի մասին նրանք մինչև վերջին վայրկյանը տեղյակ չէին:

Իհարկե, որևէ մեկը չի մտածում, որ Ներսիկ Նազարյանը կամ Անդրանիկ Միրզոյանը անբասիր էին, և նրանց երկարամյա գործունեության ընթացքում չկային առնվազն մի քանի կասկածահարույց դրվագներ, որոնց համար նրանց արժեր ազատել զբաղեցրած պաշտոններից: Ներսիկ Նազարյանի ու նրա`«բիզնեսի հետ սերտաճածության» մասին արդեն շատ է խոսվել, իսկ ահա Անդրանիկ Միրզոյանի դեպքում առկա էր նաև այլ` շատ ավելի լուրջ քաղաքական նշանակության գործոն. «Մարտի 1-ի» գործը: Եվ Միրզոյանի անակնկալ պաշտոնանկությունից ծայր առած խոսակցությունների մեջ, բնականաբար, այդ թեման չի կարող շրջանցվել: Սակայն թե որն է ՀՔԾ-ի ղեկավարի պաշտոնանկության իրական պատճառը, դժվար թե հայտնի դառնա հանրային լայն շրջանակներին, և հենց դա է ամենամտահոգիչն ու
ամենաանընդունելին այս իշխանությունների գործելաոճում:

Եթե վերը նշված պաշտոնյաներն իրապես թերացել են իրենց պաշտոնական գործառույթների իրականացման մեջ, ուրեմն հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինել այդ մասին: Ի վերջո, խոսքն այնպիսի գերատեսչությունների մասին է, որոնց ղեկավարների ամենափոքր թերացումն անգամ կարող էր ճակատագրական լինել ՀՀ քաղաքացիների համար: Հետևաբար` անընդհատ թափանցիկությունից և պատասխանատվությունից խոսող իշխանությունները պարզապես պարտավոր էին հանրությանը ներկայացնել այդ պաշտոնյաների ազատման իրական դրդապատճառները: Սակայն քանի որ նրանք դա չեն անում, առաջ է գալիս ենթադրություն, որ այդ պաշտոնյաների թերացումները կապված են եղել ոչ թե նրանց մասնագիտական գործունեության հետ (քանի որ այդ դեպքում իշխանությունները բաց չէին թողնի համակարգը առողջացնելու ծրագրից հնարավորինս մեծ քարոզչական դիվիդենտներ քաղելու հնարավորությունը), այլ այնպիսի կրիմինալ պատմությունների հետ, որոնցում ներգրավված են հենց իրենք` իշխանության ամենաբարձր օղակներն ու նրանց բարեհաճությունը վայելող գործարարները:

Ի վերջո, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս երկրում կոռումպացված, օրինախախտ պաշտոնյաները աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ կանոնավոր կերպով մուծվում են վերևներին և կատարում են նրանց անխտիր բոլոր` անգամ հանցագործության մղող հրահանգները: Իսկ նրանք, ովքեր համարձակվում են խախտել այդ երկու պայմաններից մեկը, հայտնվում են Մարգար Օհանյանի, Ներսիկ Նազարյանի և արդեն նաև` Անդրանիկ Միրզոյանի կարգավիճակում: Եվ ըստ ամենայնի` առաջիկայում այդ ցուցակը կհամալրեն նոր անուններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում