Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հովիկ Աբրահամյանը չի կարող երաշխավորել

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին, որի հետ քննարկել են Երևանում քաղաքաշինական ծրագրեր, նաև ֆրանսիական մի շարք հայտնի բրենդների՝ Հայաստանում ներկայացված լինելու հարցերը: Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել հնարավոր բոլոր ծրագրերին: Այդ մասին հայտնում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

Կոնկրետ ոչ մի խոսք որևէ ծրագրի, անգամ որևէ բրենդի մասին: Ըստ էության, հանդիպման ամբողջ նպատակը կամ իմաստը հանգում է կառավարության պաշտոնական հաղորդագրությանը, որպեսզի ստեղծվի տպավորություն, որ ինչ-որ գործ է արվում տնտեսական առաջընթացի, ներդրումների աճի ուղղությամբ: Սակայն կոնկրետության բացակայությունն իրականում վկայում է հակառակի մասին՝ ոչ մի գործ չի արվում, որովհետև գործը հստակ, կոնկրետ ծրագրերն են: Եթե դրանք չկան, ուրեմն չկա և գործ: Ընդ որում՝ էական չէ, թե հատկապես ում ծրագրի մասին է խոսքը՝ արտերկրից ներդրողի՞, թե՞ Հայաստանի կառավարության:

Ներդրողը կարող է և ծրագիր չունենալ՝ լինելով Հայաստանին անծանոթ կամ պարզապես չվստահելով կառավարությանը: Բայց ծրագիր, կոնկրետ առաջարկ, առարկայական նախագծեր պարտավոր է ունենալ կառավարությունը, և եթե խոսքը գործի մասին է, ոչ թե պարզունակ քարոզչության, ապա պետք է ֆրանսիացի գործարարի հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը նրան ուղղեր կոնկրետ առաջարկներ: Օրինակ՝ կոնկրետ ինչ քաղաքաշինական ծրագիր է առաջարկում կառավարությունը, որտեղ, ինչ տեսքով, ինչ ակնկալիքով, ինչ հեռանկարով, ինչ ծավալով:

Հասարակությունը պետք է տեղեկանա այդ ամենի մասին, որպեսզի կարողանա նաև պատասխանատվության ներքո պահել կառավարության հետագա գործունեությունն ու շփումները այս կամ այն գործարարի հետ: Կամ՝ ինչ ֆրանսիական ապրանքանիշների՝ Հայաստանում ներկայացված լինելու մասին է խոսքը, որ ոլորտում, ինչ տեսքով, ինչի համար, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը:

25 տարի շարունակ Հայաստանի հասարակությունը կերակրվել է Հայաստանի համար կարևոր հարցերի քննարկումների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով, որ նախորդել և հաջորդել են կամ որևէ գործարարի, կամ բարձրաստիճան պատվիրակության՝ Հայաստան կատարած այցին, կամ Հայաստանից նախագահի, վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան այցերին: Այդ ընթացքում ծախսվում են տասնյակ, հարյուրավոր միլիոն դրամներ, սակայն Հայաստանը չի տեսնում այդ ամենի տնտեսական օգուտը: Միակ կոնկրետ բանը, որ այդ ամենից մնում է, պատվիրակության անդամների անձնագրերում հերթական երկիր մուտքի կնիքն է, տպավորությունները էկզոտիկ գործուղումներից ու ճանապարհորդություններից, մեկ էլ կռիվը՝ դրանց համար կազմվող պատվիրակություններում ընդգրկվելու համար:

Բավական են ոչինչ չասող, ընդհանուր ձևակերպումներով պաշտոնական հայտարարությունները այս կամ այն հանդիպման, այցի վերաբերյալ: Հասարակությանը պետք է ներկայացնել կոնկրետություն, հարցեր, նպատակներ, ակնկալիքներ, ծրագրեր, անել առաջարկներ պոտենցիալ ներդրողներին, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ է ակնկալվում, ծրագրվում, նախատեսվում, և ինչն է իրականացվում կամ մերժվում: Որպեսզի թե իրականացվելու, թե մերժվելու պարագայում հասարակությունը հարցեր տա կառավարությանը և գործընթացը պահի իր ուշադրության կենտրոնում՝ այդպիսով պաշտպանելով առաջին հերթին հենց ներդրումային ծրագրերը Հայաստանի կոռուպցիոն ռիսկերից:

Որևէ ներդրման երաշխավոր ոչ թե Հովիկ Աբրահամյանը, այլ հասարակությունը պետք է լինի: Առավել ևս 2015-ի փետրվարից հետո, երբ Հովիկ Աբրահամյանն անձամբ էր բամփում իր խնամի Գագիկ Ծառուկյանին, որի քաղաքական գործունեության երաշխավորությունն էր ստանձնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում