Saturday, 11 07 2026
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի

Հետևանքները կարող են չափազանց վտանգավոր լինել ամբողջ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների համար. Վարդան Ոսկանյան

Սաուդյան Արաբիան իր սադրիչ քայլով «գլխատել է» Մերձավոր Արևելքում առկա փխրուն ստատուս-քվոն՝ սկիզբ դնելով նոր ապակայունացման:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Սաուդյան Արաբիայում շիայական հոգևոր գործիչներին մահապատժի ենթարկելու և Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների սրացման մասին:

Շիա հոգևոր գործիչ Նիմր Բակիր ալ-Նիմրի գլխատումը սաուդյան իշխանությունների կողմից, մասնագետի խոսքով, պայթուցիչի դեր է խաղացել ոչ միայն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների, այլև ամբողջ տարածաշրջանում շիա-սուննի հակասությունները սրելու տեսանկյունից: Իսկ սրա հետևանքները կարող են չափազանց վտանգավոր լինել ինչպես ամբողջ Մերձավոր Արևելքի, այնպես էլ հարակից տարածաշրջանների համար՝ «արյունալի բախումների ուղղակի կործանարար դուռ բացելով առանց այն էլ նաև դավանական հողի վրա ծվեն-ծվեն եղած ողջ տարածաշրջանում»:

Ինչ վերաբերում է մեզ համար այս իրադարձությունների կարևորությանը, ըստ Վարդան Ոսկանյանի՝ Իրանի և Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը շատ կետերում փոխկապակցված են և փոխլրացնում են միմյանց, հետևաբար Իրանի հետ կապված ցանկացած զարգացում պետք է թե՛ տեսական-մասնագիտական և թե՛ գործառնական մակարդակներում մեր ուշադրության կենտրոնում լինի:

Շեյխ Նիմր ալ-Նիմրի գլխատումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհի շիաների շրջանում` սրելով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող իրանա-սաուդական հարաբերությունները: Թեհրանում իրանցի ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, որից հետո Սաուդյան Արաբիան, հետո էլ՝ Բահրեյնը, Սուդանը, հայտարարեցին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, իսկ ԱՄԷ-ն և Քուվեյթը հետ կանչեցին Իրանում իրենց դեսպաններին:

Նիմր ալ-Նիմրը Արաբական թերակղզու շիաների ամենանշանավոր առաջնորդն էր, որը Սաուդական թագավորությունում հանդես էր գալիս շիաների իրավունքների պաշտպանությամբ: Նրանից բացի, հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում ահաբեկչական գործունեության կամ ահաբեկչություն հրահրելու մեղադրանքով գլխատվել է ևս  46 հոգի: Նրանցից երեքը շիա ընդդիմադիր գործիչներ են, մյուսները «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունից են:

– Պարոն Ոսկանյան, գիտենք, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան, որպես կրոնական պետություններ,  տասնամյակներ շարունակ մրցակցում են տարածաշրջանում ու իսլամական աշխարհում առաջնորդության համար, այսինքն՝ լարվածությունը, կարծես, միշտ եղել է: Բայց ի՞նչ նախադրյալներ կային այսպիսի զարգացման համար, ի՞նչը հանգեցրեց իրավիճակի կտրուկ սրացմանը, սա ընթացիկ տարածաշրջանային գործընթացների՞ հետ է կապված, թե՞ ավելի խորքային խնդիրներ կան:

– Ընդհանուր առմամբ գործ ունենք ոչ միայն միևնույն տարածաշրջանում մրցակից, այլ նաև, ըստ էության երկու հակոտնյա գաղափարական հիմքերի վրա կառուցված պետությունների հետ: Եթե Իրանը, որպես քաղաքական կամ ավելի լայն իմաստով քաղաքակրթական համակարգ, ձևավորվել է բնականոն եղանակով՝ մշտապես ունենալով կրոնական և ազգայնական գաղափարախոսությունների բաղարկության եղանակով ստեղծված քաղաքական առանցք, որի կենտրոնական և անփոփոխ գաղափարն Իրանն է, ապա Սաուդյան Արաբիան մեկ տոհմից սերող կառավարիչների շուրջ ինչ-որ առումով արհեստականորեն միավորված պետական կազմավորում է՝ որպես ձգողության կենտրոն ունենալով բացառապես Սաուդյան ընտանիքը, որի անունն էլ հենց հաստատագրված է նաև երկրի անվանման մեջ: Եթե Իրանի՝ վերը նշված գաղափարի անփոփոխ բնույթ ունեցող կրոնական բաղադրիչը, սկսած ուշ միջնադարից, շիայականությունն է, ապա Սաուդյան արքայատոհմը որպես երկրի միավորման կարևոր լծակ օգտագործում է սուննիական իսլամի վահաբական ուղղությունը: Այսինքն՝ նման իրարամերժ գաղափարական և պատմական հիմք ունեցող այս երկու երկրները ինչ-որ առումով «բնական» է, որ պետք է ունենան շատ դեպքերում անհաղթահարելի հակասություններ:

Իրավիճակի կտրուկ սրացումը սաուդյան իշխանությունների կողմից ակնհայտ սադրանքի բնույթ կրող՝ գլխատման միջոցով մահապատժի իրականացումն էր, ինչը պայթուցիկի դեր խաղաց ոչ միայն երկու երկրների գրեթե եզրագծի վրա հավասարակշռվող հարաբերությունների, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքում շիա-սուննի հակասությունների համատեքստում: Ըստ էության, Ռիադն այս սադրիչ քայլով գլխատեց հենց այն փխրուն ստատուս քվոն, որը, չնայած շիա-սուննի հակամարտության զանազան դրսևորումներին, դեռևս առկա էր Մերձավոր Արևելքում՝ սկիզբ դնելով նոր ապակայունացման:

Իրականում նման վարքագծի պատճառները մի քանիսն են, որոնցից ամենակարևորը, ըստ իս, սաուդցիների ակնհայտ տապալումն էր գրեթե բոլոր ուղղություններով՝ սկսած Սիրիայից և վերջացրած Եմենով, ինչին ի պատասխան փորձ է արվում ստեղծել արտաքին՝ տվյալ դեպքում շիայական վտանգի պատրանք կամ իրական վտանգ՝ համախմբելու համար ահաբեկչական կազմակերպություններից և արբանյակ պետություններից բաղկացած այն ճամբարը, որը գլխավորում է Սաուդական թագավորությունը:

Պատճառներից մյուսը, թերևս, Իրան-«վեցյակ» համաձայնության համատեքստում Թեհրանին սադրելն էր՝ գնալու ծայրահեղ  քայլերի, որոնք կարող են հարցականի տակ դնել սաուդցիների և տարածաշրջանային որոշ այլ ուժերի կողմից այդքան «ատելի» Իրանի մեկուսացումից դուրս գալու գործընթացը:

– Սա ինչ-որ նո՞ր գործընթաց է: Ճիշտ կլինի՞ ասել, որ այս իրադարձությունները, ըստ էության, արտացոլում են տարածաշրջանում սունների ու շիաների՝ գնալով սրվող հակամարտությունը:

– Իրականում պայքարը գնում է Մերձավոր Արևելքում տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական շահերի ապահովման ուղղությամբ, իսկ կողմերը օգտագործում են իրենց ունեցած ամբողջ գործիքակազմն ու լծակները, այդ թվում նաև դավանական գործոնը, ինչն Արևելքում տարբեր խնդիրներ լուծելու առումով շատ դեպքերում վճռորոշ դերակատարություն ունի: Գործընթացն ամենևին էլ նոր չէ. Առաջավոր Ասիան կամ Մերձավոր Արևելքը տեսել է բազմաթիվ պատերազմներ և հակամարտություններ, որոնք ուղղված են եղել քաղաքական նպատակների հասնելուն, բայց որոնց համատեքստում որպես ազդու միջոց օգտագործվել է կրոնական գաղափարախոսությունը կամ կրոնը՝ որպես գործոն լայն իմաստով: Այնպես որ, ինչպես ասում են՝ այս արևի տակ ոչինչ էլ նոր չէ…

– Ընդհանրապես, ի՞նչ հետևանքներ սա կունենա տարածաշրջանի, տարածաշրջանային երկրների անվտանգության համար:

– Հետևանքները կարող են չափազանց վտանգավոր լինել ամբողջ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների համար: Դրանք կարող են արյունալի բախումների ուղղակի կործանարար դուռ բացել առանց այն էլ նաև դավանական հողի վրա ծվեն-ծվեն եղած ողջ տարածաշրջանում:

Ընդհանրապես, այս անհեռատես քայլով Ռիադը մի քանի աստիճանով նվազեցրեց տարածաշրջանի առանց այն էլ ցածր անվտանգության մակարդակը, ինչը ցույց է տալիս, որ ոչ բոլոր դեպքերում են տարածաշրջանի խաղացողները տեղավորվում այն «կառավարելի քաոսի» նախանշված սահմաններում, որոնք գծվում են արտատարածաշրջանային խաղացողների կողմից:

– Հետաքրքիր է, որ մեզ մոտ բավական մեծ ուշադրություն դարձրին այս միջադեպին: Ինչո՞վ կամ ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի դիտանկյունից, ինչո՞վ կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար:

– Խնդիրն այն է, որ զարգացումները վերաբերում են մեր անմիջական հարևան Իրանին, որը Հայաստանի Հանրապետության հետ պահպանում է քաղաքական հարաբերությունների չափազանց բարձր մակարդակ: Իրականում այդ հարաբերություններն օրինակելի են նաև միջկրոնական խաղաղ և բարեկամական գոյակցության տեսանկյունից: Իրանի և Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը շատ կետերում փոխկապակցված են և փոխլրացնում են միմյանց, ուստի ցանկացած ապակայունացնող սադրանք՝ ուղղված մեր երկրներից որևէ մեկի դեմ, որոշակիորեն վտանգում է նաև մյուսի անվտանգության որոշակի բաղադրիչ կամ հատված: Այս առումով ցանկացած զարգացում, որը կապված է Իրանի հետ, պետք է թե՛ տեսական-մասնագիտական և թե՛ գործառնական մակարդակներում լինի մեր ուշադրության կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում