Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Իշխանության իրական ուղերձը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուղերձներ են հղում և շնորհավորում են քաղաքացիներին Տարեմուտի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում են զանազան լավ բաներ, հուզում են, տեղ-տեղ նույնիսկ լացացնում իրենց բարեմաղթանքներով: Ինչպես նվեր տված ձիու ատամները չեն հաշվում, երևի այնպես էլ իշխանական ուղերձները չեն մեկնաբանվում, որովհետև իշխանությունը, մեծ հաշվով, մի ուղերձ ունի հասարակությանը` կյանքը: Իշխանության միակ ու անփոխարինելի ուղերձը այն կյանքն է, որով ապրում է հասարակությունը:

Ահա այդ իմաստով իշխանությունը 2016 թվականին շատ վատ ուղերձ է հղել հանրությանը, նույնիսկ կարելի է ասել, որ ոչ մի ուղերձ էլ չի հղել, քանի որ քաղաքացիների կյանքը որևէ ոլորտում չի դարձել էապես ավելի լավը, ավելի անվտանգ, իրավապես ավելի պաշտպանված, ավելի ազատ, բարեկեցիկ, արժանապատիվ: Այդ կոմպոնենտներից և ոչ մեկի առումով իշխանության ուղերձը 2015 թվականին չի ստացվել, և սա արդեն իրականացված փաստ է, որը ի զորու չեն փոխել կամ կոծկել առավելապես տոնական կենացներ հիշեցնող պաշտոնական ուղերձները, որ զանազան պաշտոնյաներ հղում են ժողովրդին, որ նույն բանը դեկտեմբերի 31-ի գիշերը կանի Սերժ Սարգսյանը:

Նրանք բոլորը միասին տապալել են իրենց բուն գործը, իսկ մնացյալը ընդամենը դեմք փրկելու ձևական ավանդույթ է: Ավելին, իշխանությունը ոչ միայն ձախողել է իր տարեկան «ուղերձը», այլև նույնիսկ անարդյունավետ տարվա պատճառով էլ ավելի է մեծացրել հանրության հիասթափությունը սեփական երկրից, սեփական պետությունից, որն այս տարի էլ մնաց ընդամենը մի խումբ մարդկանց կալվածք, որոնք շահագործում են այդ երկրի իրական տեր լինելուն կոչված քաղաքացիներին, նրանց համբերությունը: Իշխող համակարգը տարվա ընթացքում ապավինեց առավելապես իմիտացիաներին՝ փորձելով հնարավորինս անտեսել հանրային որևէ գործոն:

Ավելին, պետության համար կարևորագույն` թե’ արտաքին, թե’ ներքին խնդիրների լուծման առումով համակարգը շարունակեց ապավինել առավելապես արտաքին քաղաքական կենտրոններին՝ փորձելով հարցեր լուծել ոչ թե հասարակության վրա հենվելով, այլ գերտերությունների միջև մանևրելով: Այլ կերպ ասած, հասարակությունն անցնող տարում էլ իշխանական ինքնագիտակցության մեջ մնաց որպես հակառակորդ, մրցակից, թշնամի: Մինչդեռ ցանկացած առողջ իշխանության համար հասարակությունը գործընկեր է, թև, թիկունք, անվտանգության երաշխիք: Նոր տարում Հայաստանին երևի թե պետք է մաղթել հենց այդպիսի իշխանություն, որի համար հասարակությունը հենց այդպիսին կլինի: Այլապես, ինչ է պետությունը, եթե ոչ հասարակությունն ինքնին, և եթե որևէ իշանություն հասարակությանն է անտեսում, հասարակությանն է համարում իրեն մրցակից, հակառակորդ, թշնամի, ուրեմն անտեսում է պետությանը, պետությանն է թշնամի համարում:

Ցավոք, հենց դա էր իշխանության իրական ուղերձի բուն բովանդակությունը ամբողջ տարվա ընթացքում՝ արտահայտված իշխանություն-հասարակություն տիրույթի զանազան իրադարձությունների տեսքով: Մնում է միայն հուսալ, որ 2016 թվականին կամ ուղերձը կփոխվի, կամ վերջապես կփոխվեն ուղերձի հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում