Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Թուրքիա՝ Հայոց Ցեղասպանության ժխտում և աջակցություն սիրիացի իսլամիստներին. Atlantico

1915թ. Թուրքիայում հայերի ցեղասպանությունից անցել է գրեթե 100 տարի, սակայն պաշտոնական ԱՄՆ-ը նախկինի պես ժխտում է դրա գոյության փաստը և աջակցում է սիրիացի իսլամիստներին, որոնք առևանգում և սպանում են քրիստոնյաների և հայերի…: Այս մասին Atlantico ֆրանսիական թերթում գրում է France Soir-ի նախկին աշխատակից, աշխարհաքաղաքագետ, Մեցի համալսարանում միջազգային հարաբերությունների դասախոս Ալեքսանդր դել Վալը:

Չտեսնված բան Թուրքիայի համար՝ կառավարությունը բանակցություններ է վարում իր ներքին թշնամու, Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ՝ այն դեպքում, երբ ապրիլի 24-ին Ստամբուլում հարյուրավոր մարդիկ հավաքվեցին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, գրում է հոդվածագիրը և հիշեցնում, որ 1915թ. ցեղասպանության ժամանակ զոհվել է 1.5-2 միլիոն հայ, այնուամենայնիվ Անկարան նախկինի պես մերժում է դրա գոյության փաստը և նույնիսկ պաշտոնական դասագրքերում պնդում, որ հայերը «իրենք են ցեղասպանություն իրականացրել՝ սպանելով հարյուր հազարավոր թուրք մուսուլմանների», ինչն իբրև թե արդարացնում է «քրդերի և թուրքերի պատասխան միջոցները հայերի դեմ»…:

Ստացվում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալուն զուգահեռ՝ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են հրաժարվել դարավոր հայաֆոբիայից և անկախությունը խեղդող օրենքներից, որոնք լրջորեն վնասում են Թուրքիայի իմիջը՝ որպես Եվրամիության անդամակցության թեկնածու (2004թ.) և «մուսուլմանական ժողովրդավարության» օրինակ: Բարդ է ասել՝ գրում է հեղինակը: Չնայած երկրում արդեն մի քանի տարի է քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման կոչեր են հնչում, Թուրքիայի քաղաքական կուսակցությունները և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդա-իսլամիստական կառավարությունը մինչև հիմա չեն ցանկանում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելին՝ Թուրքիան այսօր ուժեղ ճնշումներ է գործադրում այն երկրների վրա, որոնք Ցեղասպանության ճանաչման օրենքներ են ընդունում կամ նույնիսկ պատիժ են սահմանում այն հերքելու համար: Ալեքսանդր դել Վալը հիշեցնում է ֆրանսիական օրինագծի մասին, որը լուրջ դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց Փարիզի և Անկարայի հարաբերություններում:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայում առ այսօր ուժի մեջ է մնում քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը (չնայած այն հակասում է եվրոպական օրենսդրությանը), որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն մտավորականների համար, որոնք խախտում են արգելքը: 2012թ. հուլիսին սկսվում է նոր գործընթաց հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի գործով, որը համարձակվել էր դեմ գնալ Թուրքիայի օրենքներին և գրքեր հրապարկել Հայոց ցեղասպանության մասին: Հեղինակը որպես մեկ այլ օրինակ բերում է հայտնի պատմաբան Թաներ Աքչամին, որի հասցեին մի շարք սպառնալիքներ են հնչել այն բանից հետո, երբ լույս տեսավ նրա գիրքը Հայոց ցեղասպանության մասին:

«Ինչո՞ւ է հայերի ցեղասպանության ճանաչումն այդքան բարդություններ առաջացնում ժամանակակից Թուրքիայում, չնայած այն կառուցվել է 1923թ. Աթաթուրքի կողմից Օսմանյան կայսրության ավերակների վրա և որևէ իրավաբանական կապ չունի նրա հետ »,- հարցադրում է հեղինակը և հավելում՝ կասկած չկա, որ բացի ազգայնական պատկերացումներից, ինչի համար թուրք առաջնորդները 1923թ. սկսած ձգտում են ստիպել բոլորին մոռանալ պետության բազմաթիվ կրոնա-էթնիկական արմատների մասին (հայկական, բալկանյան, քրդական, հունական, ասորական և այլն) և ժխտում են փոքրամասնությունների գոյությունը, ներկայիս իշխանությունները մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայերի հանդեպ ֆինանսական պարտավորությունների:

Թուրքիայում քրիստոնյաները գրեթե ամբողջությամբ զրկվեցին իրենց ամբողջ կարողությունից: 1915-1942թթ. դա վերաբերեց հայերին, իսկ 1942-1974թթ. եկավ հույն ուղղափառների հերթը. վերջիններիս մի քանի փուլով վտարեցին Հունաստան: Այսօր երկրում ապրում է առնվազն 1000 ուղղափառ հույն: Վերջապես, ազգային հպարտության պատճառով թուրքերը նույնիսկ չեն փորձել ներողություն խնդրել, գրված է հոդվածում:

Ընդհանուր առմամբ, իսլամ դավանող ազգերի և մասամբ թուրք ազգայնական իսլամիստների համար ավելի ողորմելի բան չկա, քան նախկինում կատարած հանցագործությունների մեղքը ընդունելը: Թուրքիայի, արաբական երկրների և ոչ արևմտյան քաղաքակրթությունների առաջնորդները գիտակցում են ազգային միասնականության հիմքի թուլացման ռիսկը և եվրոպացիներին, որոնք իրենց ուսերին կրում են մեղքի սեփական բաժինը, թույլ են տալիս իրենց ծանրաբեռնել պատմության սխալներով… Ստացվում է, որ Արևմուտքը և մնացած աշխարհը նախկինի պես չեն կարողանում փոխըմբռնման հասնել, իսկ ներողություն միշտ խնդրում է մի կողմը: Այսպիսով, ծեր-Եվրոպան (այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցին) և Արևմուտքն, ընդհանուր առմամբ, ներողություն են խնդրում մուսուլմանական աշխարհից խաչակրաց արշավանքների, գաղութացման, կոնկիստադորների համար: Մուսուլման ժողովուրդներն, իրենց հերթին, որոնց նախնիները գաղութացրել են Եվրոպայի քրիստոնյա ժողովուրդներին, ակտիվորեն քվեարկում են հօգուտ հակաարևմտյան իսլամիստական կուսակցությունների և հպարտ են իրենց նվաճողներով:

Հենց այդ պատճառով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պաղեստինցիների և արաբական հեղափոխությունների նոր հերոսը, իր ելույթներում հիշատակում է Օսմանյան կայսրության փառքն ու նվաճումները, ինչպես վարվում են նրա գործընկերները «Մուսուլման եղբայրներ»-ից Թունիսում, Մարոկոյում և Եգիպտոսում: Այս պատճառով Թուրքիայում «Նվաճում 1453» անվանումով ֆիլմը մեծ հաջողություն է ձեռք բերել Թուրքիայում, որը պատմում է 1453թ. Կոստանդնուպոլսի գրավման մասին: Էրդողանը ներկա է եղել ֆիլմի պրեմիերայից առաջ կազմակերպված ցուցադրությանը, որտեղ նկարագրվում է Արևելյան Հռոմեական կայսրության նախկին մայրաքաղաքի փլուզումը օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդի բանակի կողմից: Ֆիլմի բյուջեն նկարահանումների ռեկորդ է սահմանել թուրքական կինեմատոգրաֆիայում (17 միլիոն դոլար, երեք տարի նկարահանումներ, 15,000 դերասան)…, գրված է հոդվածում:

Մերձավոր Արևելքի նվաճումը և օգնություն իսլամիստներին Սիրիայում

Էրդողանը չի պատրաստվում ճանաչել ֆանատիկոսների կողմից «Ալլահ աքբար» ճիչերի ներքո Թուրքիայի քրիստոնյա առաջնորդների սպանության մեղքը (հայկական համայնքի նախկին առաջնորդ Հրանտ Դինք, եպիսկոպոս Անդրեա Սանտորիո և Թուրքիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի առաջնորդ Լուիջի Պադովեզե) և ինքն է պահանջում «պաշտոնական ներողություններ» արևմտյան քաղաքական գործիչներից, որոնք խիզախություն են ունենում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը (նրա համար ատելության գլխավոր օբյեկտը Նիկոլա Սարկոզին է): Թուրքիայի առաջնորդը «իսլամաֆոբ» պիտակ է կպցնում եվրոպացիների վրա, որոնք «մատների արանքով են նայում Բաշար Ալ-Ասադի վարչակարգին» և Իսրայելին, որը «հետապնդում է մուսուլմաններին»: Միևնույն ժամանակ Անկարան հպարտորեն աջակցում է Սիրիայի իսլամիստական ապստամբներին, չեչենական զինված խմբերի դաշնակիցներին, որոնք ապրիլի 22-ին Հալեպում առևանգեցին երկու եպիսկոպոսների (Յոհան Իբրահիմ և Բուլոս Յազիգին): Դա տեղի է ունեցել շրջանի արևելքում, որտեղ գործում են Դաղստանի գրոհայիններ (ի դեպ, այնտեղ են պատրաստություն անցել Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչները)…, նշում է հոդվածագիրը:

Այսպիսով, Թուրքիայի կառավարությունը դատապարտելի չի համարում աջակցություն ցուցաբերել Սիրիական ազատ բանակի իսլամիստ գրոհայիններին, որոնք առևանգում և սպանում են քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի: Այդ մարդիկ երկար ժամանակ երջանիկ ապրում են Սիրիայի պետության պաշտպանության ներքո, որտեղ նրանց հաջողվել էր ապաստան գտնել Թուրքիայում հայերի ցեղասպանությունից հետո: Սակայն այսօր նրանց ողջ մնալը վտանգի տակ է հայտնել իսլամիստ ապստամբների պատճառով, որոնք պնդում են, որ նրանք խոչընդոտում են «հեղափոխությանը» և «աջակցում են Ասադին»: Սիրիայի ոչ մեծ հայկական համայնքը հաղորդում է հարյուրավոր սպանվածների, անհայտ կորածների և առևանգվածների մասին: Օրինակ՝ 2012թ. օգոստոսին Սիրիական ազատ բանակի գրոհայինները, որոնք եկել են Թուրքիայից և ունեն Անկարայի աջակցությունը, հարձակվում են Քեցաբ հայկական գյուղի վրա: Բացի այդ, այդ գյուղում՝ թուրքական սահմանի մոտ, բնակվում են ոչ քիչ թվով թուրքմեններ. թուրքմեն աշխարհազորայինները զենք են ստանում Թուրքիայից, և այժմ խոսակցություններ են գնում հայերի ցեղասպանություն պատրաստելու մասին այն դեպքում, եթե վերջիններս շարունակեն դիմադրել Սիրիական ազատ բանակին… Սակայն արևմտյան մամուլը, որը սովորաբար այդքան ուշադրություն է դարձնում փոքրամասնությունների պաշտպանությանը, չգիտես ինչու լռում է այդ մասին: Եվ ընդհանրապես ո՞ւմ է հետաքրքրում թուրք քրիստոնյաների ճակատագիրը, եզրափակում է Ալեքսանդր դել Վալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում