Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Հայաստանն արժեքային տեղաշարժերի մեջ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

– Արմինե, վերջին շրջանում հավատքի, աղոթքի թեման չափազանց արդիական է դարձել: Հավատքը սկսում ներթափանցել Հայաստանի քաղաքական կյանք: Ինչո՞վ եք պայմանավորում և ինչպե՞ս եք բնութագրում այս երևույթը:

– Բանը նրանում է, որ անցյալում հոգևոր և աշխարհիկ իշխանության միջև մշտապես եղել է պայքար բարձրագույն իշխանության համար, բայց գրեթե միշտ հաղթել է աշխարհիկը, թեպետ հոգևորի լծակներն ավելի շատ և զորեղ են եղել: Ինչու կամ ինչպես… Չեմ ուզում ծանրացնել խոսքս, բայց բոլորին հայտնի է, որ ամենամեծ ուժը  գիտելիքն է, և ժամանակին մարդկանց ավելի լավ են կառավարել` գիտելիքը թաքցնելով կամ ներկայացնելով որպես աստվածների զայրույթ կամ ներողամտություն: Ժամանակի մեջ գիտելիքը դուրս է եկել կրոնի տիրապետությունից, հավատալիքներից, և հոգևորի իշխանությունը թուլացել է: Որքան բաց է ճանաչողությունը, այնքան մարդը զերծ է միֆերից ու սիմվոլիկաներից: 

Տեսեք, սա պարզ սխեմա է, հասարակության միասնության, ժողովրդի կառավարման և հնազանդության` հավատալիքների գործածման տեսանկյունից: Բայց, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր օղակ է` պտույտ, տեսակի պահպանման համար մի տեսակին նույնականացվելու և հասարակական ամբողջականություն, միաձուլություն ունենալու և պահպանելու համար որոշ սիմվոլիկաների, հավատալիքների առկայությունը: Հենց իսկ կրոնը միասնություն ապահովող հիմքն է, և մարդիկ «վերադառնում» են սիմվոլիկաներին և հավատքին:

Այսինքն՝ մի դեպքում որքան ազատ ենք հավատալիքներից և տիրապետում ենք գիտելիքին, այնքանով մեզ դժվար է կառավարելը, հնազանդեցնելը, բայց միևնույն ժամանակ ստեղծում ենք մի ուժ, հավատամք, որ նույնականացվենք, հնազանդելի լինենք, որ գոյատևենք: Այնպես որ, կրոնական հավատքի մասը քաղաքականության մեջ արդարացված է և մշտապես էլ պատմության մեջ եղել է սյուն` նկատելի կամ աննկատ:

– Կարո՞ղ է հավատքի գործոնն այնքան մեծ լինել, որ հենց դրանով արդարացվեն իշխանության գործած բոլոր քայլերը:

– Երբ կրոնական հավատքն աշխարհիկ իշխանության կողմից չափից դուրս գործածվի և երբեմն սիմվոլիկից արարողակարգայինի անցնի և այլն, և այլն, ուրեմն ականատես կլինենք տրանսֆորմացիայի, հոգևոր իշխանության հաղթանակին աշխարհիկի նկատմամբ, ինչն անհնար է:

Համենայնդեպս, իմ կարծիքով՝ այն մեկումեջ կրոնական հավատքի դրսևորումները և դրանք մեր ժամանակներում կամ կոնկրետ այս ժամանակահատվածում գործածելը գուցե ավելի շատ ռեալ արվող քաղաքականության ձև է, միջոց, գուցե տեխնոլոգիա, քան ցանկություն իշխանության արարքները բացատրել կամ արդարացնել հավատքով:

Կոնկրետ վերջին զարգացումներում ավելի շատ հավատքը գործածվում է որպես տեխնոլոգիա և ո՞չ ցանկություն: Քաղաքական գործիքակազմում կարևորում եք հավատքի դերակատարությունը, ինչը կարծես ավելի ընդգծված է այս իշխանության գործելաոճում: Եթե համեմատենք նախկին իշխանությունների հետ, կարծես այլ պատկեր ունենք:

– Եկեք տարանջատենք. քաղաքականությունը վարում են մարդիկ՝ տարբեր խառնվածքի և բնավորության, այնպես էլ տարբեր աշխարհայացքի, արժեքների ու առաջնահերթությունների: Այսինքն՝ անգամ եթե ներկայիս իշխողը նախորդ ռեժիմի շարունակողն է, նա կարող է տարբեր լինել հոգևոր կամ այլ բնագավառների առաջնահերթությունը փոխելով, մեկն ընդգծելով, մյուսը թուլացնելով. դա էլ քաղաքականություն է: Նախորդ իշխանության վարվող գիծն այլ էր, եկեղեցին առավել սիմվոլիկ էր, հիմա կարծես եկեղեցու դերի բարձրացում է նկատվում, բայց կրկին սիմվոլիկ: Իսկ օգտագործվող կրոնական տեքստերը քաղաքականության մեջ, այո, գործիքակազմի մաս են: Ինչով են գործիքակազմ կամ տեխնոլոգիա՝ դիտարկենք. 

1. Նախ հոգևոր արժեքների տեսանկյունից. մարդիկ «հավանությամբ» են ընդունում աշխարհիկ «իշխանավորին», որն իրենց հոգևոր հարթության մեջ է, իրենցից է, ուրեմն և ընկալունակ են դառնում այդ առաջնորդին:

2. Միասնականության գաղափարի տեսանկյունից. կրոնական հավատալիքները մշտապես կարևոր մաս են կազմել ժողովուրդների կյանքում, քաղաքակրթության համար, այնպես էլ միասնականության յուրովի փարոս են:
3. Կառավարելիության տեսանկյունից. տիրապետելով ժողովրդի հոգևոր շերտը, հոգևոր բովանդակային կողմը, հնազանդության մեխանիզմները, մարդիկ, զանգվածներն, ամբոխն  առավել կառավարելի են կրոնական հավատքի տեքստերի գործածմամբ (ընդգրկելով վախի, մեղքի, ամոթի զգացմունքների կապը պատվիրանների հետ):

Ինչո՞ւ, քանզի միևնույն է, ամենագրագետ մարդն էլ միշտ իրենից բարձր էակի գոյության փաստով իրեն ազատում է պատասխանատվության ծանրագույն բեռից, որոշումների պատասխանատվությունից և մի օր երջանիկ լինելու գաղափարով ապրում: Եթե նա չունենա այդ հավատքը, և կամ աղքատ մարդը չունենա այն հավատքը, որ մի օր իրեն էլ կհաջողվի, ապա շատ կլինեն թե ինքնասպանությունները, թե հոգեկան խանգարումները, թե նիհիլիզմը: Կրոնական հավատքը այդ ծանր բեռի հարցը լուծում է, երբ մարդը մենակ է և անօգնական` թե՛ որոշումներում, թե՛ հնարավորություններում:

– Իսկ արդյոք չկա՞ վտանգ, որ դու յուրաքանչյուր քայլում, արտահայտած մտքում Աստծո անունը տալով, հավատքդ ընդգծելով՝ թուլացնում ես քաղաքական ասպեկտը, որևէ վտանգ չե՞ք տեսնում արդյոք, երբ գործողություններդ թվում են անքննելի:

– Հայաստանում քաղաքական բարոյալքված դաշտում որքա՞ն հոգևոր ներմուծես, որ հավասարակշռության գա: Իսկ ավելի լուրջ, ոչ, վտանգ չեմ տեսնում: Նրանք, ովքեր կշահարկեն Աստծո անունն իրենց արարքներին անքննելիություն ապահովելու համար, մեծ հնարավորություններ չունեն դա անելու այսօր: Այսօր ոչ միջնադար է, և ոչ էլ միապաղաղ կամ զոմբի հասարակություն: Եվ չափազանցություն է մտածել, որ, օրինակ, թեկուզ ոստիկանապետի կողմից, թեկուզ տեղին, բայց հերթական աղոթքը ավելի լայն չի քննարկվելու` իր նպատակահարմարության և ձևի տեսանկյունից: Թեպետ, իհարկե, մեդիա դաշտը վերցնելով  գլխավոր ոստիկանապետի Ծիծեռնակաբերդում աղոթքը, տարածելով` ինքնըստինքյան միֆոլոգիական դաշտ է ստեղծում, քանի որ արարքը «ոչ սովորական» հատկություն է պարունակում իր մեջ:  

– Արմինե, ըստ Ձեզ, Հայաստանի բարոյալքված քաղաքական դաշտը հոգևորի ներմուծմամբ վերջին տարիներին հավասարակշռության եկե՞լ է: Մենք տեսնում ենք, որ միաժամանակ նույն քաղաքական գործիչը և՛ մարդ է սպանում, և՛ եկեղեցի կառուցում, նոնսես չէ՞:

– Նախ՝ այսպես թե այնպես քաղաքական դաշտում հոգևոր, ոգեղեն  արժեքների բացակայությամբ մենք մի միֆ, ստերեոտիպ ենք զարգացնում, իբրև քաղաքականությունն անբարոյականություն է, որն, իհարկե, այդպես չէ: Համենայնդեպս, վերջերս նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո հաղթած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր արժեհամակարգով այնքան նկատելի տարբեր դրսևորումներ արեց, որ մեր ունեցած «քաղաքական գործիչների» հենքում դժվար էր ընկալվում, նույնիսկ «ապաքաղաքական» անվանեցին: Սակայն տեսնում ենք փոփոխություն, և մեզ համար աննկատ կսկսենք ապաքաղաքական անվանել բարոյազուրկ «գործիչներին»: Այսինքն՝ նախ մենք արժեքային տեղաշարժերի մեջ ենք:

Երկրորդ՝ Հայաստանի իշխանությունները հետևողական քաղաքականություն չունեն` կոնկրետ կրոնի և քաղաքականության, կրոնի և հասարակության հարցերի շուրջ, քանզի, ինչպես ասացի, երկրորդ նախագահի ժամանակահատվածում այլ հարթության վրա էր, հիմա` ուրիշ, նույնիսկ դպրոցներում կրոնի դասընթացներ են անցնում: Ուրեմն, եթե հետևողական քաղաքականություն չէ, ինչպես մի շատ խելացի տնտեսագետ է ասել, այլ երկրի համար երկարաժամկետ տեսլականի բացակայություն կա, ուրեմն սա «կարճ»  խաղի տարբերակ է:

Երրորդ՝ մարդը սոցիալական և հոգևոր կենդանի է, նա որքան ուժեղ է, այնքան էլ «թույլ» է, դա կլինի հասարակ գյուղացի, թե խոշոր «օլիգարխ-քաղաքական գործիչ»: Այստեղ կրոնական հավատքը, որը յուրաքանչյուրի համար, ի դեպ, կարող է շատ ինտիմ լինել, թե հասարակ քաղաքացուն, թե օլիգարխին նույն շարքին է կանգնեցնում: Եթե քաղաքացին իր ներդրումն անում է մոմ գնելով, օլիգարխը եկեղեցի է կառուցում: Այսինքն՝ այստեղ «բարի և ազնիվ, հավատացյալ» քաղաքական գործչից բացի, մարդու հավատացյալ տեսակն է: Այնպես որ, այն քաղաքական գործիչները, որոնք եկեղեցի են կառուցում, չեմ կարծում, որ քաղաքական մշակույթում են  «արժեքային» ներդրում կատարում:  Եվ որքան մեղքերը շատ են, այնքան շատ եկեղեցի, այնքան փութաջանությամբ խաչակնքում. իհարկե կա այսպիսի նոնսենս տեսակն էլ: Նման գործիչների համար շատ կարևոր է իրենց ապաշխարումը, հավատքը, սա ոչ թե քաղաքական դաշտում է, այլ ավելի շատ հոգեթերապևտիկ ֆունկցիա է:

Հավատք, կրոն, քաղաքականություն, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Մտավախությունը, թե աշխարհիկ իշխանությունը որոշակի տեղ տալով հոգևոր բովանդակությանը` հավատքով իր արարքներն է արդարացնում կամ էլ պետության համար կործանարար կարող է լինել, իհարկե հիմնավոր չէ, քանզի`

կա զարգացող հասարակություն, որը քնած չէ, կան աշխարհիկ իշխանություններ, որոնք օգտագործում են հավատքը որոշակի մանիպուլյացիայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում