Tuesday, 14 07 2026
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Ինչպես և որքան գումարով Հովիկ և Արգամ Աբրահամյանները ձեռք բերեցին National հյուրանոցի 33%-ը

Օրերս «Առաջին լրատվական»-ն անդրադարձել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանին պատկանող «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի՝ այս օրերին վարձակալներ փնտրելուն, ինչպես նաև նույն Աբրահամյանների ընտանիքին պատկանող National հյուրանոցին, որի համար ԱԺ նախագահը իր հետ մտերիմ պաշտոնյաների միջոցով փորձում է հաճախորդներ ապահովել հյուրանոցի համար:

«Առաջին լրատվական»-ը գրել էր, որ այժմ նրանք փորձում են վարձակալներ գտնել նաև այդ հսկայական բիզնես-կենտրոնի համար. Ի դեպ, Ամիրյան փողոցին նայող հատվածում մոտ 60 քմ ունեցող տարածքի 1 քմ-ն արժե 10.000 դրամ, այսինքն` այդքան տարածք զբաղեցնող գրասենյակի համար վարձակալը յուրաքանչյուր ամիս պետք է վճարի 600.000 դրամ կամ 1500 դոլար: Նույն հատվածում VIP տարածքի 1 քմ-ն արժե 11.000 դրամ, իսկ Տերյան փողոցին նայող գրասենյակների 1 քմ-ն 9.000 դրամ է:

«Իմպերիում Պլազայից» էլ հաստատել էին, որ բիզնես-կենտրոնը պատկանում է Աբրահամյաններին:

Հրապարակումից հետո ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդագրություն էին ուղարկել առ այն, որ հոդվածում նշված փաստերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի զբաղվում բիզնեսով, և հրապարակման մեջ նշված տարածքներն ու կազմակերպությունները կապ չունեն նրա հետ:

Մեր հրապարակումից հետո slaq.am կայքը անդրադարձել է National հյուրանոցի ձեռքբերման պատմությանը, ըստ որի 2009թ. ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանի մահից հետո շենքի շինարարությունը մի պահ կանգ էր առել: Կիսակառույցի աշխատանքներն ավարտին հասցնելու գործը հորից հետո իրականացնում էր պատգամավորի որդին, ով հայտնի է «Ապեր» մականունով, սակայն որոշ շրջանակներ պատգամավորի ունեցվածքի հետ կապված պլաններ ունեին:

Այստեղ է, որ օգնության եկավ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանի որդին ձեռք բերեց շենքի սեփականության 33%-ը: Եվ քանի որ Մելիք Գասպարյանի որդին ավելի շատ զբաղվում էր Դուբայի իր բիզնեսով, Ամիրյան փողոցի վրա գտնվող շենքի աշխատանքները ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանի որդին: Հովիկ Աբրահամյանի` որդու հայտնվելը այս բիզնեսում ստիպեց շենքի վրա աչք դրած շրջանակներին հետ կանգնել իրենց ծրագրերից: Ըստ հրապարակման հեղինակի, այս քայլով Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել, որ իր գործընկերոջ ընտանիքը այդ շրջանակների զոհը դառնա:

Ի դեպ Հովիկ Աբրահամյանի որդին շինարարական աշխատանքներն իրականացրել է բանկերից վարկ վերցնելով: Լրատվամիջոցի տեղեկություններով` վարկի գումարը եղել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար, որը վերցվել է «Հայբիզնեսբանկ»-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում