Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

ՀԱԿԿ-ն պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վեր հանեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի եկամուտները, որոնք հայտարարագրվել էին 2005, 2007 և 2013 թվականներին ընտրություններից առաջ, և նշեց, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը գրավոր հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ առ այն, որ Տարոն Մարգարյանը տարիների ընթացքում հարստություն է դիզել հանցավոր ճանապարհով:

«Պարզվում է՝ 2005 թվականին Տարոն Մարգարյանը՝ որպես Ավանի վարչական շրջանի ղեկավար, վերջին մեկ տարվա եկամուտը ներկայացրել է 7 միլիոն 392.841 դրամ. բավականին համեստ եկամուտ, որը կարծես տրամաբանական է: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարագրել է շուրջ 64 միլիոն դրամ և 50 հազար դոլար, բացի դրանից՝ 80 միլիոնի եկամուտ է ունեցել ոսկյա և թանկարժեք իրերի իրացումից: Այսինքն՝ թաղապետ աշխատելու տարիներին Մարգարյանի ունեցվածքը միլիոններով աճել է:

Իր հայտարարագրերում նաև չի ասվում, թե ժառանգության կարգով գույք է ստացել, նվիրատվության կարգով ստացված գույք էլ չունի, ավելին՝ ոչ մի կողմնակի եկամուտ չունի: 2013 թվականին Տարոն Մարգարյանը արդեն հայտարարագրել է ունեցվածքը՝ 6 միլիոն դոլար, բայց մեր գնահատականներով՝ դա 10 միլիոն դոլարն անցնում է»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ ունեցվածքը ստացված է ոչ միայն հանցավոր ճանապարհով, այլ նաև թաքցվել է այդ գույքը ձեռք բերելու աղբյուրը. «Ուստի 190 հոդվածին հղում անելով՝ ասում ենք, որ սա հանցագործություն է, հանցավոր ճանապարհով ստացված գույքի աղբյուրը թաքցվել է: Մենք, բնականաբար, Հայ ազգային կոնգրես կուսակցությունում կատարելով այս ուսումնասիրությունը, ես՝ որպես կուսակցության փոխնախագահ, Սամվել Աբրահամյանը՝ որպես կուսակցության քարտուղար, գրավոր հաղորդել ենք դատախազությանը՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին»:

Թեպետ Լևոն Զուրաբյանը նշեց, որ դատախազությունից առանձնապես հույսեր չունի, քանի որ նրանք կազմում են իշխող վարչախմբի մի մասը, այդուհանդերձ՝ սա բավարար ապացույց է Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում