Friday, 24 07 2026
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի

ԱՄՆ-ը փաստի առաջ է դնում ԼՂ անկայունության շահառուներին

ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ պաշտոնապես ողջունել է Ներկայացուցիչների պալատի 80 կոնգրեսականների առաջարկը, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում միջոցառումների ձեռնարկմանն ու տեխնիկական սարքերի տեղադրմանը, որով պետք է նպաստեն հրադադարի պահպանմանն ու խախտման դեպքում պատասխանատու կողմի հայտնաբերմանը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական դիրքորոշումը փաստացի նշանակում է, որ գաղափարը ներառված է ամերիկյան քաղաքականության օրակարգում:

Իհարկե, կասկածից վեր է, որ այն նոր չէ, պարզապես պաշտոնական Վաշինգտոնը նոր է, այսպես ասած, քաղաքական պատասխանատվություն վերցնում դրա համար, ինչը երևի թե նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահների և հակամարտ կողմերի շրջանակում գաղափարի առաջմղումը դանդաղում է, հանդիպում որոշակի արգելքների: Ըստ ամենայնի այդ պատճառով էլ պաշտոնական Վաշինգտոնը որոշակիորեն բացահայտում է նախաձեռնությունը՝ այդպիսով երևի թե փորձելով արդեն հրապարակային փաստի առաջ դնել համանախագահ մյուս երկրներին և հակամարտող կողմերին:

Համանախագահ երկրների պարագայում խոսքը երևի թե առաջին հերթին կամ առավելապես Ռուսաստանի մասին է՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում, ըստ էության, լուռ դիմակայություն կա կարգավորման գործընթացը արևմտյան, թե ռուսական գերակայության տակ անցկացնելու հարցում: Եվ այս առումով, իհարկե, առնվազն տակտիկական նկատառումներով Մոսկվան կարող է ընդդիմանալ հակամարտության գոտում միջոցառումների այն նախաձեռնությանը, որ ցուցաբերում է ԱՄՆ-ը:

Սակայն այստեղ, իհարկե, ամենայն հավանականությամբ խնդիրը միայն տակտիկան չէ, քանի որ նմանօրինակ նախաձեռնության առաջխաղացման պարագայում, ըստ էության, ամբողջապես փոխվում է ղարաբաղյան հակամարտության բնույթը, ինչը նաև բերելու է տարածաշրջանային լիովին նոր իրողությունների: Եվ ըստ էության՝ ստացվում է, որ այս նոր իրողությունների գեներատորը ոչ թե կովկասյան ավանդական «պարեկ» Ռուսաստանն է, այլ Արևմուտքը, որը ղարաբաղյան գոտում հետաքննությունների իր մեխանիզմով, ըստ էության, ֆորմալ պարեկություն է հաստատում տարածաշրջանում և ստանձնում անվտանգության ու կայունության ապահովումը:

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանը ողջունում է հետաքննությունների մեխանիզմի առաջարկը: Միաժամանակ Օհանյանը նշել է, որ տեխնիկապես բարդ է սահմանային գոտում այն ներդնելը, քանի որ այդ գոտին գտնվում է, ըստ էության, ռազմական շարժուն ռեժիմում: Սակայն խնդիրն էլ հենց այն է, որ պետք է գտնել այդ շարժուն ռեժիմը նորից անշարժացնելու և արդեն ոչ թե հրադադարի վերաբերյալ փաստաթղթով, այլ շատ ավելի կոնկրետ մեխանիզմներով վերահսկելու հնարավորություն, տարբերակներ: Եվ այս տեսանկյունից ԱՄՆ առաջարկը, ըստ էության, հենց այդ մասին է, ու դրան կարող են դեմ լինել միայն նրանք, ովքեր դեմ են հակամարտության գոտում խաղաղության, կայունության, հրադադարի պահպանմանը:

ԱՄՆ-ը հրապարակավ որոշակիացնելով պատասխանատվությունն առաջարկի համար՝ ըստ էության դնում է բոլորին փաստի առաջ, երբ ովքեր դեմ են, ստիպված են լինելու դեմ հանդես գալ արդեն ոչ թե կուլիսներում, այլ հրապարակավ՝ դրա համար նաև կրելով որոշակի պատասխանատվություն հրադադարի խախտումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում