Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության անդամ Դավիդ Սակվարելիձեն, ով Վրաստանի պատվիրակության կազմում գտնվում է ԱՄՆ-ում, երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է սեփական պետության դեմ դիվերսիայի մեջ, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է , որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է «նոր վրացական պետության Ջորջ Վաշինգտոն»:
Նրա խոսքերով `Ջո Բայդենն ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին և նրա թիմը կարողացել են կառուցել վրացական նոր պետություն:










































