Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Ում հետ կպայմանավորվեն ընդդիմադիրները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Անկախ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքից ու արդյունքների լեգիտիմությունից, Հայաստանն այլևս նոր իրավիճակում է և ապրելու է նոր օրակարգով: Այդ օրակարգը պայմանավորված չի լինելու հանրաքվեի արդյունքների բողոքարկմամբ, ընդդիմության մասշտաբային ակցիաներով, այն պարզ պատճառով, որ ընդդիմություն՝ այդ իմաստով, գոյություն չունի: Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը լինելու է նախ՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը պետք է ընդունվի ամենաուշը մայիսին՝ ընտրություններից մեկ տարի առաջ:

Իսկ արդեն մայիսից Հայաստանն ամբողջությամբ կթևակոխի նախընտրական շրջան: Այսօր՝ հատկապես սահմանադրական խայտառակ հանրաքվեից հետո, թվում է, թե իշխանությունն անպարտելի է, և ՀՀԿ-ի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ապահովված է:

Բայց մեկուկես տարին, առաջին հայացքից՝ կարճ ժամանակահատված թվալով, իրականում բավարար ժամանակ է՝ նոր ընդդիմության ձևավորման, գործող ուժերի վերադասավորության ու իշխանության դեմ պայքարելու համար: Իրականում իշխանության ներկայացուցիչները չէին սխալվում՝ որպես սահմանադրական փոփոխությունների դրական առաջընթաց ներկայացնելով այն, որ նոր Սահմանադրությունն իշխանափոխության հնարավորություն է տալիս: Այսօր՝ քաղաքական դաշտի ներկայիս ամայության պայմաններում, դա տեսական հնարավորություն է թվում:

Սակայն, կրկնում ենք, եթե ընդիմադիր ուժերը կարողանան «վերաբեռնավորվել» և ընտրություններում հանդես գալ իսկապես միասնաբար՝ կուռ դաշինքներով, իշխանության հաղթանակն այնքան երաշխավորված չի լինի, որքան թվում է այսօր: Այլ հարց է, որ դատելով այսօր գործող ընդդիմադիր ուժերի մեծ մասի գործունեությունից ու որակներից՝ դա ևս անհավանական է թվում: Հետևաբար՝ այդ դերում կարող են հանդես գալ նոր ուժերը կամ այնպիսիք, որոնք այսօրվա «հարթակային ընդդիմության» ֆոնին մի տեսակ երկրորդական պլան են մղվել:

Համենայնդեպս, այն պայմաններում, որում այսօր ապրում է Հայաստանը, և այն ոչ դրական սպասումները, որ այսօր արդեն առկա են՝ սոցիալ-տնտեսական վիճակի առումով, միանգամայն պարարտ հող են ընդդիմության համար: Կկարողանա՞ն ընդդիմադիրներն օգտագործել այդ հնարավորությունը, թե՞ կգերադասեն պայմանավորվել ոչ թե իրար հետ՝ դաշինքներ կազմելու համար, այլ իշխանության հետ՝ խորհրդարանում հայտնվելու նպատակով, ցույց կտա ժամանակը: Դառը փորձը, իհարկե, հուշում է, որ երկրորդ տարբերակն ավելի հավանական է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում