Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վերջին երեք ամսվա ընթացքում խաղում է վնասվածք ստացած ծնկով: Այդ մասին հայտնում Marca-ն:
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի մոտ նախորդ տարի ստացած ծնկի վնասվածքի սրացում է նկատվել: Տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստը ծնկի խնդիրներ է ունեցել դեռ ամռանը՝ նախամրցաշրջանային մարզումների ժամանակ, սակայն խուսափել է բուժումից:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 14 հանդիպումների, 10 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:







































