Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՀՄԸՄ-ն Էջմիածնում, Պաշտպանության նախարարությունում և ՀԱՕԿ-ում ներկայացրել է իր ծրագրերը

ՀՄԸՄ-ի նորընտիր Կենտրոնական վարչությունը դեկտեմբերի 8-ին հանդիպումներ է ունեցել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունից, Էջմիածինում Գարեգին Բ կաթողիկոսը ընդունել է ՀՄԸՄ-ի նորընտիր Կենտրոնական վարչության կազմին, որն այս օրերին Երևանում գումարում է իր առաջին լիագումար նիստերը: Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկայացրել է կազմի անդամներին, փոխանցել քառամյա գործունեության ծրագրերը ու շեշտը դրել ՀՄԸՄ-եկեղեցի անքակտելի կապի վրա:

Վեհափառ հայրը փոխանցել է իր գնահատանքը հոգևոր և հայապահպանման առումներով ՀՄԸՄ-ի գործադրած աշխատանքներին` նշելով, որ թեմական առաջնորդների միջոցով հետևում է կառույցի գործունեությանը ու պատրաստ է միշտ օժանդակել միության տարբեր ծրագրերին: Գարեգին Բ կաթողիկոսը հաստատել է, որ մարզական և սկաուտական աշխատանքների միջոցով սփյուռքահայ պատանուն ու երիտասարդին հայ պահելու առաքելությունը նվիրական է. այս առիթով նա իր քաջալերանքն ու օրհնությունն է փոխանցել նորընտիր Կենտրոնական վարչությանը:

Գառնիկ Մկրտիչյանը վեհափառ հորը տեղեկացրել է 2018թ.-ին Հայաստանում կայանալիք միության 100-ամյակի հանդիսավոր տոնակատարութեան մասին, իսկ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ատենապետ Հրաչյա Շմավոնյանը փոխանցել է 2016թ.-ին Հայաստանում ծրագրվող Միջազգային սկաուտական սեմինարի մանրամասները` հայտնելով, որ այս նախաձեռնության առաջադրանքներից է Հայաստանը օտար երկրների մասնակիցներին ծանոթացնելը:

Կենտրոնական վարչությունը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա իր գնահատանքն է արտահայտել ՀՄԸՄ-ի դերակատարությանը` հայապահպանության, հատկապես, պատանիներին և երիտասարդներին հայրենասիրական դաստիարակություն փոխանցելու առումով և ընդգծել, որ միության ծավալած գործունեությունն իրավամբ Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է:

ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը շնորհակալություն է հայտնեց ընդունելության և միության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար` նշելով, որ հայրենիքի հետ կապը առավել ևս ամրապնդելու և հայրենիքի շուրջ համախմբվելու ծրագրերը միշտ առկա են: Նա նշել է, որ 2014թ.-ին ՀամաՀՄԸՄական բանակումի մասնակիցների կողմից պաշտպանության նախարարին ներկայությամբ «Վազգեն Սարգսյան» սպայական զորանոցում կատարված տողանցքը անջնջելի կերպով դրոշմված է բոլորի մտքերում ու սրտերում: Ապա պաշտպանության նախարարի ու Կենտրոնական վարչության միջև քննարկվել են առաջիկա գործակցության գործնականացման քայլերի հնարավորությունները` հաստատելով նախարարության ու հայկական բանակի խիստ կարևոր դերակատարությունը հայրենիքի պաշտպանության խնդրում:

Կենտրոնական վարչություւնը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ` ներկայացնելու համար նորընտիր Կենտրոնական վարչությունն ու դրա քառամյա ծրագրերը, որոնց գործնականացման հիմնական մասը պիտի կենտրոնացվի հայրենիքում:

Գագիկ Ծառուկյանն իր շնորհակալությունն է փոխանցել նորընտիր Կենտրոնական վարչությանը`գնահատելով հայրենիքի հետ ՀՄԸՄ-ի կապը: Նա նշել է, որ մարզախաղերի և բանակումների միջոցով հայ պատանուն ու երիտասարդին հայրենիքին ծանոթացնելու առաքելությունը հայապահպանման կարևորագույն դաստիարակություններից է` իր պատրաստակամությունը փոխանցելով օժանդակելու ՀՄԸՄ-ի ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում