Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանը դեկտեմբերի 9-ին կդադարեցնի իր աշխատանքը` կապված անվտանգության սպառնալիքի հետ, հայտնում է գործակալության կայքը:
Նշվում է, որ այդ օրը նախատեսված ծառայությունների մատուցումը կնշանակվի ավելի ուշ ժամանակ: Հյուպատոսարանն ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է արել «պահպանել սթափության բարձր մակարդակ, հետևել տեղական իրադարձություններին և համապատասխան միջոցներ կիրառել, որպեսզի ուժեղացնեն սեփական անվտանգությունը»: Անվտանգության սպառնալիքի բնույթը չի ճշտվում:
Գործակալությունը նաև հաղորդել է, որ Անկարայում դեսպանատունը, Ադանայում հյուպատոսարանը և Իզմիրի հյուպատոսական ներկայացուցչությունը կաշխատեն սովորական ռեժիմով:






































