Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հանրաքվեի արդյունքների պատճառով Սերժ Սարգսյանը ծանր զրույց կունենա որոշ պաշտոնյաների հետ

Կիրակնօրյա հանրաքվեից հետո արդեն իշխանական ճամբարում սկսվել են քննարկումները, թե ինչու սահմանադրական փոփոխությունների «այո»-ն չհաղթեց հանրապետության երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև Իջևանում ու մի շարք այլ համայնքներում և Երևանի վարչական շրջաններում:

Իհարկե, իշխանությունները հաղթել են հանրաքվեի ժամանակ, և քանի որ այդ հաղթանակը ոչ թե կատարած լավ գործերի, այլև նրանց ընտրողների հետ տարած մեծ աշխատանքի արդյունքում են ձեռք բերել, այժմ քննարկվում է հարցը, թե այդ ինչու այս քաղաքներում ու համայնքներում նույնպես չկարողացան ապահովելու «այո»-ի հաղթանակը: Իսկ հատկապես Գյումրին ու Վանաձորը իշխանությունների համար խիստ սկզբունքային քաղաքներ էին: Չէ՞ որ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն այս քաղաքներում պարտվել էր իր հիմնական մրցակցին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

Իհարկե, 2013թ. Ս. Սարգսյանն այս երկու քաղաքներից զատ, չէր հաղթել նաև Հայաստանի մի շարք այլ քաղաքներում: Եվ այս հանրաքվեի ժամանակ իշխանություններն աշխատում էին հատկապես այդ «վտանգավոր» քաղաքների վրա, որպեսզի նույն պարտությունը չգրանցեն, և որպեսզի այդ քաղաքներում դուրս գան պարտվողի բարդույթից: Չէ՞ որ 2013-ից սկսած ու այսօր էլ մամուլում ու քաղաքական դաշտում այդ հանգամանքն անընդհատ բարձրաձայնվում է: Եվ ահա հանրաքվեի դեպքում իշխանություններն իրենց առաջադրել էին այդ քաղաքներում եթե ոչ հաղթելու, գոնե մեծ տարբերությամբ չպարտվելու խնդիրը: Ինչն էլ Գյումրիում ու Վանաձորում չի ստացվել:

Եվ հիմա Հանրապետական կուսակցությունում պետք է քննարկեն այդ ձախողման պատճառները: Իհարկե, այդ երկու քաղաքները սոցիալական մեծ խնդիրներ ունեն, համարվում են Հայաստանի ամենաաղքատ բնակչությունն ունեցող բնակավայրերը և երկրաշարժից 25 տարի անց էլ դեռ դուրս չեն եկել աղետի գոտու որակումներից, և իշխանությունների նկատմամբ դժգոհությունը պայմանավորված է նաև այդ հանգամանքով: Բայց իշխանությունների նկատմամբ այդ երկու քաղաքների բնակչության դժգոհությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ զբաղվածության, ավելի շուտ գործազրկության խնդիրն է այդ քաղաքներում մեծ, ուստի իշխանություններն իրենց ողջ հնարավորություններով աշխատել են, որ պարտություն չկրեն այդ բնակավայրերում, ինչը չի ստացվել: Եվ հիմա պետք է քննարկեն պատճառները: Ճիշտ է, երեկ երեկոյան Ս. Սարգսյանը ՀՀԿ-ի պատգամավորներին, նախարարներին ու ընդհանրապես ողջ վերնախավին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» ու Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել էր նախագահական շնորհավորելու հանրաքվեի արդյունքները, բայց առաջիկայում քննարկվելու է նաև վերը նշված անհաջողությունների հարցը:

Այս անգամ հավանաբար առանձին կհրավիրեն այս քաղաքների ղեկավարներին՝ Շիրակի և Լոռու մարզպետներին, մարզի պատգամավորներին, քաղաքապետերին ու այլ պաշտոնյաների՝ հաշիվ տալու, թե ինչու չկարողացան հաղթել: Ինչու, օրինակ, Հրազդանում կամ Չարենցավանում «այո»-ն հաղթեց, երբ 2013թ. այդ քաղաքներում նույնպես Ս. Սարգսյանը չէր հաղթել, բայց Գյումրիում ու Վանաձորում չկարողացան վերաբերմունք փոխել: Բացատրություն կպահանջվի հավանաբար Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից, պատգամավորներ Արման Սահակյանից, Սուքիաս Ավետիսյանից, Մարտուն Գրիգորյանից և այլ պաշտոնյաներից: Նույնը վերաբերում է նաև Լոռու մարզին: Ինչու չեն կարողացել ամեն գնով «այո»-ի հաղթանակ ապահովել մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր գերդաստանով, պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ինչպես նաև՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը:

Իհարկե, այնպես չէ, որ այս հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքներ չեն կիրառել, և այնպես չէ, որ դրանք կիրառվել են այնքան հմտորեն, որ անտեսանելի են մնացել: Դիտորդները, լրագրողները, ընդդիմության ներկայացուցիչներն ու ինչու չէ՝ քվեարկությանը մասնակից քաղաքացիներն իրենք բազմաթիվ ու մինչ այժմ հայտնի բոլոր տեսակների կեղծիքների են ականատես եղել: Ուրեմն ինչու այդ կեղծիքներով հանդերձ չեն կարողացել լավ արդյունքներ ապահովել նաև վերը նշված երկու խոշոր քաղաքներում նույնպես: Ահա այս հարցերը առաջիկայում ավելի «մտերմիկ» պայմաններում կքննարկվի ՀՀԿ-ի վերնախավում: ՀՀԿ-ում չեն բացառում նաև, որ առաջիկայում հատկապես այդ մարզերում կարող են պաշտոնանկություններ և նոր նշանակումներ լինել, որպեսզի արդյունավետ դիրքավորվեն արդեն 2017թ. խորհրդարանական ընտրություններին, որին ընդամենը մեկուկես տարի է մնացել:

Ավելացնենք նաև, որ Գյումրիում հաղթելու համար չօգնեց նաև հանրաքվեի նախօրեին նախագահականում տեղի ունեցած PR ակցիան՝ Ս. Սարգսյանի ու Ս. Բալասանյանի հանդիպում-քննարկումը, թե առաջիկա մեկ-երկու տարիներին այդ քաղաքում բարեկարգման աննախադեպ ծրագրեր կիրականացնեն, որի համար կհատկացվի 23 միլիոն եվրո գումար: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ականները մխիթարվում են, որ Գյումրիում մի փոքր առաջընթաց կա՝ այս անգամ իշխանությունների պարտությունն ավելի մեղմ էր, քան 2013 թվականին էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում