Monday, 17 06 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի
Օպերատիվ պատրաստության միջուկային զենքի քանակն ավելացել է
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է
12:10
Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին
Պաշտպանական ինչ կարող են համատեղ արտադրել Հայաստանն ու Ֆրանսիան
11:45
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան

Հանցախո՞ւմբ, պլանավորված ահաբեկչությո՞ւն, թե՞ այլ բան. փաստաբանների դիտարկումները Երևանում վնասազերծված զինված հանցախմբի մասին

Նորք Մարաշի զինված հանցախմբի զինաթափումից մեկ շաբաթ անց մասնագետները, փաստաբանները ուշագրավ դիտարկումներ են կատարում դեպքի վերաբերյալ։ Ոմանց արժանահավատ է թվում ԱԱԾ-ի կողմից իրականացված վնասազերծումը, ոմանք մինչ օրս էլ հակված են կատարվածի բեմադրված լինելու վարկածին։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ամեն ինչից զատ առանձնացնում է անմեղության կանխավարկածի խախտման հարցը։

Փաստաբանը պնդում է՝ մինչ գործի փաստական բոլոր հանգամանքները չքննվեն, հնարավոր չի լինի ասել՝ դա հանցախումբ է եղել, ահաբեկչություն է պլանավորվել, թե բոլորովին այլ բան։

Բաղդասարյանը պնդում է, որ զինված խմբի վնասազերծումից հետո նախաքննական մարմինը պետք է պահպաներ տարածքը, քանի որ հետագայում հնարավոր է լրացուցիչ զննության անհրաժեշտություն առաջանար։

Քրեական գործերով մեկ այլ փաստաբան՝ Տիգրան Աթանեսյանը, հակված է հավատալու պաշտոնական վարկածին, ասում է՝ չհավատալու հիմքեր չունի։ Իրավապահ մարմինների կողմից էլ առանձնապես բացթողումներ չի տեսնում։ Իր համար առավելապես ոչ պրոֆեսիոնալ է խմբի գործունեությունը։

Աթանեսյանի խոսքով՝ մի տանը, որտեղ 20-ից ավելի իրար հետ կապ չունեցող անձինք էին ապրում, չէին կարող չհայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Զինված խմբի կողմից իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց չտալու հանգամանքն էլ կասկած չի հարուցում Աթանեսյանի մոտ։

Նիկոլայ Բաղդասարյանի համար մինչդեռ տարօրինակ է այս գործով փաստաբանների լռությունը այն ֆոնին, երբ ԱԱԾ-ն մամուլով ապահովում է լիարժեք ինֆորմացիայի արտահոսք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում