«APR Group» ընկերության կողմից իրականացված արդյունքների համաձայն՝ հարցվողների 57 տոկոսը դժգոհ է Ազգային ժողովի, իսկ 47 տոկոսը նախագահի կատարած աշխատանքից: Հետազոտությունն իրականացվել է հանրապետության ողջ տարածքում, որին մասնակցել է 1300 քաղաքացի:
Հետազոտության արդյունքները փաստում են՝ հարցվողների 39 տոկոսը ցանկանում է մեկնել Հայաստանից այլ վայրում մշտական բնակության:
Երկրում առկա խնդիրներին վերաբերող հարցի արդյունքներով հարցվողների 72 տոկոսը առանձնացրել է տնտեսության զարգացման ցածր մակարդակը, 44 տոկոսը՝ արտագաղթը, իսկ 34 տոկոսը՝ թանկացումները:
Հարցվողների 71 տոկոսն էլ վստահ է, որ գնալով երկրում խնդիրներն ավելանում են:
Հարցվողների 47 տոկոսը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Հատկանշական է, որ 50 տոկոսի կարծիքով՝ հասարակությունը չի կարող ազդել քաղաքական գործընթացների որոշումների վրա: