Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Երևան. Պատմության և տեխնոլոգիայի միջև. CNN

CNN հեռուստաալիքը The Silk Road հաղորդման շրջանակում թողարկում է պատրաստել Երևանի մասին՝ «Երևան. Պատմության և տեխնոլոգիայի միջև»։

Հաղորդման սկզբում փոքրիկ անդրադարձ կատարելով Հայաստանին՝ նշվում է, որ լեռնային տարածաշրջանը բաժանում է Եվրոպան Ասիայից՝ հանդիսանալով Մետաքսի ճանապարհի ամենակարևոր տարանցիկ կետերից մեկը։

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Հարավային Կովկասում գտնվող հնագույն խաչմերուկը մոտ 3000 տարեկան է։ Այժմ այն ավելի քան 1 մլն մարդու տուն է՝ ասվում է ծանոթության մեջ։ Նկարահանող խումբն անդրադառնում է արևոտ Երևանի՝ նկարահանման օրը տեղացած հորդառատ անձրևին ու արտասովոր ցուրտ եղանակին։

Նշվում է, որ ճարտարապետության մեծ մասը դեռևս արտացոլում է քաղաքի խորհրդային անցյալը։ Նկարահանող խումբը եղել է Կասկադում, հեռուստադիտողին ցուցադրել Օպերայի շենքը, եղել մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում։ «Այն կողմում Ազգային պատկերասրահն է, որը մեկն է երկրում մշակույթին ու արվեստներին նվիրված բազմաթիվ հուշարձաններից»,- նշում է թղթակիցը։

Դարեր առաջ Հայաստանը եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր կանգառներից։ Այն եղել է տարանցիկ հանգույց, որտեղ կանգ են առել Չինաստանից Հռոմ ուղևորվող առևտրականները։

Նկարահանումներ են կատարվել հայկական շուկայում, որտեղ վաճառվում են տեղական արտադրանքներ՝ գյուղմթերք, չրեր, հայկական կոնյակ։

Այսօր երկիրն անուն է ձեռք բերել մեկ այլ խոշոր արտահանման շնորհիվ։ Խոսքը նորագույն տեխնոլոգիաների մասին է։ Ներկայացվում է ArmTab պլանշետների ստեղծման գործընթացը։ Դրանք ստեղծում է Վահան Չաքարյանը՝ հայ, ով 2 տասնամյակ բնակվել է Կալիֆոռնիայում։ Նա փորձում է գտնել մատչելի լուծումներ տեղական շուկայի համար։ Երևանում IТ ոլորտը փթթում է՝ համակարգչային ոլորտից ռոբոտիկա։

«Հայաստանը եղել է ինովացիայի, հետազոտությունների ու զարգացման կենտրոնում նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանից։ Կարելի է ասել՝ այն Խորհրդային Միության շրջանի Սիլիկոնե հովիտն է»,- ասել է RAFA Solutions ընկերության գլխավոր մենեջեր Ռաֆայել Ղասաբյանը։

Այժմ նորագույն տեխնոլոգիաներն արտահանվում են նոր՝ վիրտուալ Մետաքսի ճանապարհով։ Այս տարի ավելի վաղ 4 երիտասարդներ մշակել են ստվերային պատկերների համադրության Shadowmatic խաղը Apple-ի բջջային օպերացիոն համակարգի համար։ Այն մինչ օրս ներբեռնվել է ավելի քան 4 մլն անգամ։

Ինչպես ամենուր՝ այստեղ ևս ստարթափները բախվում են մարտահրավերների՝ փոփոխվող տեխնոլոգիաներից մինչև արտահանման հարցեր։ Սակայն ինչպես Չաքարյանն է ասում՝ այս ոլորտում հանգիստ չկա։

«Որքան շատ ստարթափներ ունենանք, այնքան կշատանան ներդրումները Հայաստանում, այնքան կավելանա երջանկության մակարդակը, այնքան քիչ երիտասարդներ կմտածեն աշխատանք գտնելու համար արտերկիր ուղևորվելու մասին»,- ասել է Չաքարյանը։

Նա 3 մլն դոլար է ներդրել և լիահույս է, որ շուտով իր տեխնոլոգիան հասանելի կլինի ողջ աշխարհում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում