Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ համագործակցել ոչ վարակիչ հիվանդությունների հաղթահարման հարցում

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` կարևորելով բարեկամ երկրի հետ համագործակցության ընդլայնումն ու զարգացումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«ՀՀ առողջապահության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարություններն առողջապահության տարբեր ոլորտներում համագործակցության Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել տասը տարի առաջ»,-ասել է նախարարը` ընդգծելով համագործակցության նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտությունը։ 2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայկական կողմը մշակել է Փոխ ըմբռնման հուշագրի նոր նախագիծ և դիվանագիտական խողովակով փոխանցել իրանական կողմին։

Սեյեդ Քազեմ Սաջադին, որ բարձրագույն իր կրթությունն սկսել է բժշկական համալսարանից, պատրաստակամություն է հայտնել մեծապես աջակցել առողջապահության տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցուկթյան հետագա ընդլայնմանն և զարգացմանը։ Նա հավաստիացրել է, որ դրա համար լավ նախադրյալներ կան` ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և դեղագործության ոլորտում ունեցած ձեռքբերումները։

Արմեն Մուրադյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ձեռքբերումներին։ Կարևորելով հանրային առողջապահական ծրագրերը` նա նշել է, որ իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ երկրում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը ցածր է 1 տոկոսից: «Մենք պատրաստ ենք համագործակցել նաև ոչ վարակիչ հիվանդությունների հաղթահարման գործում»,-ասել է նախարարը` ընդգծելով առանձին ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները, ինչպես նա և գերակա ուղղությունները։

Քննարկվել են առողջության պահպանման, բժշկության, դեղագործության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում