«Երջանիկ սեր». այսպես է կոչվում իտալական Vanity Fair Italia ամսագրի դեկտեմբերյան համարի նոր հոդվածը՝ հայտնում է toneto.net-ը:
Համարը նվիրված է Հոլիվուդի ամենաամուր զույգերից մեկին՝ Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին, ովքեր պարբերականի համար լուսանկարվել են ռոմանտիկ ֆոտոշարքում:
Հայտնի լուսանկարիչ Պիտեր Լինդբերգի գործերում կան և գունավոր, և սև-սպիտակ կադրեր: Բացի ֆոտոշարքին մասնակցելուց՝ դերասանները պատասխանել են պարբերականի խմբագիրների մի քանի հարցերի: Գլխավոր թեմաներից մեկը եղել է Փիթ ընտանիքի հեղինակային գործը՝ «Լազուրե ափ» մելոդրաման, որի պրեմիերան կայացել է մոտ 1 ամիս առաջ:

















































