Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը Բելգիայում բազմաթիվ համակիրներ ունի և օգտվում է նրանց աջակցությունից։ Այս մասին հայտնել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Նա պետք է որ մեծ աջակցություն ունենա Բելգիայում»,- ասել է նա Bel-RTL ռադիոկայանի եթերում։
Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ու տեղեկատվության փոխանակությունը Բելգիայի և հարևան երկրների հատուկծառայությունների միջև Աբդեսլամի հետախուզման հարցով «շատ լավ է կատարվում»։ Ավելի վաղ նա հրաժարվել էր հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, թե հետախուզվողը կարող էր Գերմանիա փախած լինել։
Բելգիայի ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել խուզարկությունների ժամանակ, որոնք անցկացվել էին կիրակի երեկոյան Բրյուսելում և Շարլերուայում։ Սակայն Սալահ Աբդեսլամը նրանց թվում չէ։










































