Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Պետք է գնալ գյուղերը և լիցքաթափել իրավիճակը. Միքայել Մելքումյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

– Պարոն Մելքումյան, «Այո»-ի ռեալիթի շոուի շրջանակներում մարզեր կատարած այցից վերադառնալուց հետո, ՀՀ պաշտոնյաներին հորդորեցիք գնալ գյուղեր, հանդիպել գյուղացիներին ու հետաքրքրվել նրանց հոգսերով: Փաստորեն, դուք սահմանադրական փոփոխությունների համար «այո» քարոզելիս ավելի շատ մարդկանց հոգսերի ու դժգոհությունների հետ եք ծանոթացել:

– Երբ դու գնում ես մարզեր ու Սահմանադրության մասին ես խոսում, գյուղական համայնքների մեր համաքաղաքացիները միանգամից հարցնում են, թե այդ փոփոխություններն իր ներկա վիճակի վրա ազդեցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ մենք փորձում ենք բացատրել, թե իհարկե, կապը շատ միջնորդավորված ու անուղղակի է: Եթե կառավարման մոդելը փոխվում է, եթե քաղաքական որոշումների ընդունման ձևն ու բովանդակությունը փոխվում ու դառնում են ավելի դեմոկրատական, ավելի մրցակցային, այսինքն՝ բաժանարար գիծը ոչ թե անցնում է պառլամենտ-կառավարություն, այլ պառլամենտում իշխանություն-ընդդիմություն հարթության վրա: Այսինքն՝ եթե կառավարումն ավելի մրցակցային է դառնում, հաշվետվողականությունը բարձրանում է, և ամեն ինչի մեջ ընդդիմությունն էլ ունենում է իր դերակատարությունը, ապա դա ի վերջո կհանգեցնի նրան, որ ավելի ճիշտ և ավելի արդյունավետ որոշումներ կընդունվեն: Բայց գյուղացին ասում է՝ հենց այսօր, հենց հիմա ինչպես է փոխվելու իմ վիճակը: Իհարկե, դա նշանակում է, որ մեր պետական կառավարման համակարգը՝ մարզպետարանները, քաղաքապետարանները, նախարարությունները, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ գան իրենց մոտ: Ինչու բարձր պաշտոններ զբաղեցնողները, քանի որ նրանք են հարց լուծողները: Եվ ասեն, որ եղած խնդիրներից մեկի լուծումը կարող են այսօր տալ, մյուսը հնարավոր կլինի լուծել վեց ամսվա ընթացքում և այլն:

– Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններն այնքան էլ չեն հետաքրքրում մեր քաղաքացիներին, նրանց ավելի շատ իրենց սոցիալական խնդիրների լուծումն է հետաքրքրում:

– Հետաքրքրում է, բայց պետք է անկեղծ լինենք, որ դա առաջնային պլանում չէ: Այնպես չէ, որ գյուղացիները տներում նստած՝ Սահմանադրություն են քննարկում: Հետաքրքրվում են, ուզում են հասկանալ, թե դա ինչ է, բայց իրենց համար դա առաջնային հարց չէ: Ուզում են իմանալ, թե այս փոփոխությունները բանակի վրա ինչպե՞ս են ազդելու, երկրում խաղաղություն լինելո՞ւ է: Սահմանադրական փոփոխությունների շրջանակում հետաքրքրում են անվտանգությանը, աշխատատեղերին, արտագաղթին վերաբերող հարցերը: Եվ ես կարծում եմ որ իրենցից մեծ բան չի խլի, եթե մեր չինովնիկները ամիսը մեկ-երկու անգամ գնան համայնքներ, խնդիրները ցուցակագրեն ու լուծեն: Խնդիրներ կան, որոնք ֆինանսներ չեն պահանջում, զուտ կազմակերպչական են: Խնդիրներ կան, որ պահանջում են: Խնդիրներ կան, որ ընդամենը վերևից միջամտություն են պահանջում, որ տեղական ատյաններում կարգուկանոն լինի, ուշադրություն լինի: Մարդիկ շատ բան չեն ուզում:

– Իսկ իշխանավորները չե՞ն գնում համայնքներ մարդկանց հետ հանդիպումների:

– Իհարկե, չեն գնում: Շատ քիչ են գնում: Կապը շատ թույլ է: Եվ երկրորդը արդարության խնդիրն է, որ եթե կա քիչ ռեսուրս, և դա հավասարաչափ է բաշխվում, մարդիկ չեն դժգոհի: Բայց եթե գիտեն, որ եղած ռեսուրսները համաչափ չեն բաշխվում, դրանից տրամադրություններն ընկնում է: Բայց մարդիկ պատգամավորներին չեն սպասում: Իհարկե, ես չեմ կարող ասել, թե իմ ձեռքը բան չկա, ես կարող եմ հարցը բարձրացնել, որ ես օրենք եմ ընդունել, օրենք եմ գրում: Բայց հարց լուծողը կառավարությունն է: Բայց քաղաքացու համար միևնույն է, թե ով ես դու, դու պարտավոր ես հարցերին լուծումներ տալ: Եվ ես հասկացա, որ գյուղացին կարոտ է պաշտոնյայի այցին, որ գան ու իր խնդիրներին ուշադրություն դարձնեն:

– Միգուցե այդպիսով պաշտոնյաները խուսափում են պատասխանատվությունից՝ չեն գնում ու նրանց խնդիրներին՝ մեկին անմիջապես, մյուսին մի քանի ամիս հետո, երրորդին մեկ տարի հետո լուծում խոստանում:

– Չեմ կարծում, պարզապես կառավարման համակարգում պետք է ներքին մենեջմենթն այնպես փոխվի, որ մարդակենտրոն դառնա, որ դեմքով շրջվեն դեպի կոնկրետ մարդը, կոնկրետ ընտանիքը: Հետո պետք է տեղերում աշխատանքը լավ կազմակերպել: Իսկ տեղերում որքան աշխատանքը լավ է լինում, վերևներում հոգսը թեթևանում է: Այնուամենայնիվ միանշանակ պետք է գնալ գյուղերը և լիցքաթափել իրավիճակը: Եթե մարդը զգում է, որ հոգատար են իր նկատմամբ, ճիշտ է, թեև հարցերը չի լուծվում, բայց կա ուշադրություն, անպայման տրամադրվածությունը փոխվում է:

– Դուք ըստ երևույթին ծանոթ եք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այն հայտարարությանը, թե եթե հակակոռուպցիոն խորհուրդը հաշվարկելի արդյունքներ ցույց չտա, իրենք հնարավոր է չշարունակեն այդ կառույցի ֆինանսավորումը: Դուք այդ խորհրդի անդամ եք, ինչպե՞ս է աշխատում այդ կառույցը:

– Ես այդ նիստերին առանձնապես չեմ մասնակցել: Ամռանը մի անգամ նիստ է եղել, ես բացակայել եմ Հայաստանից, դրանից հետո նիստ չի եղել:

– Փաստորեն, հանձնաժողովն առանձնապես չի էլ աշխատել:

– Կարծեմ նիստերը երեք ամիսը մեկ անգամ պետք է լինեն: Ծրագիր է հաստատվել, ես ծանոթ եմ դրան ըստ ոլորտների, թե ինչ պետք է անել, բայց առայժմ նիստ չի եղել: Ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ ռազմավարություն, բայց պետք է հանրային հնչեղության մի քանի խնդիրներ լուծել, հետո ժողովրդին ցույց տալ, որ այո, արդյունավետ է գործում կառույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում