Friday, 10 07 2026
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի

Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության Էրազմուս+ բարձրագույն կրթություն-Միջազգային կարողությունների զարգացում բաժնի ծրագրային համակարգող Խոսե Գուտիերեսին, նույն գործակալության` Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Ալմուդենա Սայենս դե Միերային և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով հյուրերին` նախարարը վերջիններիս է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունքները, Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում ընդունած Երևանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարության վերաբերյալ: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու արդյունավետ գործիք են` կարևորելով, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը. «Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, հետևաբար սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ՀՀ բուհերի համար ԵՄ կողմից իրականցվող ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերը ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից բացառիկ հաջողություն են ունեցել: Այդ համատեքստում նախարարը կարևորել է այդ ծրագրերում ՀՀ բուհերի ներգրավվածության, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրերի թափանցիկության, դրանք շահառուների հասանելի դարձնելու խնդիրը:

Խոսե Գուտիերեսն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ ծրագրերի շրջանակում բուհերի միջազգայնացման, միջբուհական ուղղակի կապերի զարգացման և Էրազմուս+ նախագծին հայկական բուհերի մասնակցությամբ իրականացվող ծրագրերին: Նա կարևորել է վերոնշյալ ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցը` ընդգծելով, որ դրանք լավ գործիք են` բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների հզորացման, ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության, բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր կրթական ծառայությունների մատուցման, փոխանակման ծրագրերի, դրանցում ներգրավված երկրների համար հավասար սկզբունքների կիրառման, «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության և այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպաիրավական կարգավիճակի հարցին:

Նշենք, որ Խոսե Գուտիերեսի և Ալմուդենա Սայենս դե Միերայի` առաջին անգամ Հայաստան կատարվելիք այցելության շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ տեղեկատվական օր Երևանում, հանդիպում Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ, Տեմպուսի ընթացիկ ծրագրերի մշտադիտարկում և ծանոթություն Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված նոր ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում