Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է:

Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաև իրենց ընտանիքների անդամներին և հարազատներին: Առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե Հայ առաքելական եկեղեցին ինչու պետք է նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվի: Սակայն նման տեսակետի համար եկեղեցին առավել քան լուրջ պատճառներ ունի: Բանն այն է, որ ՀՀ գործող Սահմանադրության 8.1. հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից:

ՀՀ ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»:

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու և մնացած կրոնական կազմակերպությունների միջև շատ հստակ է. առաջինը գործում է Սահմանադրության հիման վրա, մյուսները՝ օրենքով իրենց տրված լիազորությունների: Նոր Սահմանադրության նախագծով կրոնական կազմակերպությունները փաստացի հավասարեցվում են Հայ առաքելական եկեղեցուն:

Նշված նախագծի 17-րդ հոդվածում գրված է. «1. ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Ուստի բնական է, որ եկեղեցին այս փաստաթղթին դեմ է: Նշենք, որ վերը բերված լուրերի առնչությամբ Հայ առաքելական եկեղեցուց մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում