Friday, 10 07 2026
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք

Ձեր քաղաքացիական դիրքորոշումից կախված է պետության ապագան. Գալուստ Սահակյանը շնորհավորել է ուսանողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի երիտասարդներ, շնորհավ որում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղաքական, թե տնտեսական գործընթացները: Զգացմունքներով ու իրադարձություններով, սպասումներով ու նախաձեռնություններով հագեցած ուսանողական կենսափուլը առանձնահատուկ ու նաեւ լավագույն ժամանակահատված է շատերի համար:

Սիրելի ուսանողներ, դուք ապրում եք այնպիսի մի ժամանակաշրջանում, որը հետաքրքիր է իր ոչ միօրինակության ու բարդության մեջ, որը, հարուստ լինելով մարտահրավերներով, միաժամանակ, ինքնադրսեւորման ու իրացման մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես երիտասարդության, այդ թվում եւ ուսանողության համար:

Ապրում եք ու սովորում, մի մասը՝ ուսմանը զուգահեռ նաեւ աշխատում, ապրում եք ու պայքարում, մտածում ու նախաձեռնում, ստեղծում ու ստեղծագործում, սիրահարվում ու բարեկամանում, իսկ ակտիվ հասարակական ու ստեղծագործական կյանքը չի խանգարում նշանակալի արդյունքների հասնել գիտակրթական ասպարեզում: Այսպես երաշխավորվում է երկրի ու ժողովրդի վաղվա օրը, որովհետեւ ձեր գիտելիքներից ու մտահղացումներից, դրանց գործնական կիրառումից, ձեր հաստատակամությունից, քաղաքացիական դիրքորոշումից կախված է պետության ապագան:

Կրկին շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ գիտելիքներն իրացնելու ավելի մեծ հնարավորություններ: Թող հոգու երիտասարդությունը, ստեղծագործական ավյունն ու երազելու ցանկությունը միշտ ուղեկցեն ձեզ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում