Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Շոթա Ռուսթավելու պողոտայում անց է կացվել Ֆրանսիայի ժողովրդի հետ համերաշխության ակցիա, հայտնում է TASS-ը: Ակցիային մասնակցում էին ինչպես Թբիլիսիի բնակիչները, այնպես էլ արտասահմանցիներ: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ էին բերել, մոմեր վառել և լռության րոպեով հարգել Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակը:
Ի նշան ֆրանսիացիների հետ համերաշխության՝ Թբիլիսիի քաղաքապետարանի շենքը և Վրաստանի նախագահի պալատը ներկվել են Ֆրանսիայի դրոշի գույներով: Արդեն երկրորդ օրն է, ինչ ֆրանսիական դեսպանատան շենքի մոտ գալիս են տեղացիներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Նրանք նույնպես ծաղիկներ են բերում՝ ի հիշատակ անմեղ զոհերի:












































