Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Բակո Սահակյանը անպատասխանատու հայտարարություն է արել. Պետք է ավելի քիչ խոսել ռուսական լսարանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

 

– Պարոն Կիրակոսյան, նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները կարո՞ղ ենք բնորոշել որպես քաղաքակրթությունների պատերազմ:

– Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունները, դժբախտաբար, հետևանքներ են ունենալու: Սա հարձակում էր եվրոպական և համամարդկային արժեքների դեմ: Գլոբալ անվտանգության տեսանկյունից սա Հայաստանի համար հավելյալ մտահոգություն է: Բայց ամենակարևորն այն է, որ երեկ երկու զինծառայող են զոհվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Երեկ առաջին անգամ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճը և հայ 2 զինծառայողների կորուստը բնորոշեց որպես ահաբեկչություն:

– Ես համաձայն չեմ այս դիտարկման հետ, մենք գտնվում ենք պատերազմում, որտեղ Ադրբեջանը ագրեսոր է հանդիսանում:

– Տեղի ունեցածը որքանո՞վ կարող է կապ ունենալ նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ ռուսական «Ռեգնում» լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի հետ։

– Միջադեպը որևէ կապ չունի այդ հայտարարության հետ, սա կապված է Ադրբեջանի սանձարձակ ուժ գործադրելու քաղաքականության հետ:

– Պարոն Կիրակոսյան, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Բակո Սահակյանի հայտարարությունը Մոսկվայում: Հարցին՝ ԼՂՀ-ն պատրա՞ստ է միանալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելուց հետո, Բ. Սահակյանն ասել է, որ այդ հարցը  իրենք պատրաստ են քննարկել այն ժամանակ, երբ օդանավակայանը հանձնվի շահագործման:

– Ես քննադատորեն եմ վերաբերվում Բակո Սահակյանի հայտարարությանը: Սա անպատասխանատու հայտարարություն է: Այն բացառիկ է մտքի երևակայության տեսանկյունից: Ղարաբաղի իշխանությունները պետք է կենտրոնանան ավելի շատ ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման խնդիրների վրա, և ավելի քիչ խոսեն ռուսական լսարանի համար: Այդ հայտարարությունն անիմաստ էր և անիրատեսական: Ղարաբաղի անվտանգության կարևորագույն հարցերը ժողովրդավարության և տնտեսության բարգավաճման մեջ է: Այլ խոսքով՝ ես քննադատում եմ Ղարաբաղի իշխանությանը:

– Ի՞նչ եք կարծում՝ այս փուլում ԼՂՀ խնդրի կարգավորման առաջընթացի մասին կարելի՞ է խոսել: Մինսկի խումբը ինտենսիվ դիվանագիտական հանդիպումների փուլում է, նախօրեին հանդիպում է տեղի ունեցել հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ԱԳ նախարարի, ապա ՄԱԿ-ում տարբեր երկրների դեսպանների հետ։ Արդյո՞ք կարելի է խոսել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր էջի մասին։

– Ո՛չ, հակառակը՝ խաղաղ կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չկա: Դիվանագիտական իմաստով դրական է միայն այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն:

– Համանախագահների ակտիվությունը ի՞նչ արդյուք կտա։

– Այն փաստը, որ պետք է հանդիպումը տեղի ունենա՝ ինքնին կարևոր է: Բայց սա ինքնին ցույց է տալիս, թե որքան փոքր են սպասումները այդ հանդիպումներից: Իրականում խնդիրն այն է, որ դիվանագիտությունից զատ՝ Ադրբեջանը շարունակում է ռմբահարել ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի սահմանները:

– Վերջին շրջանում չափազանց ինտենսիվացել են խոսակցությունները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ։ Որքանո՞վ է դա հնարավոր խնդրի կարգավորման այս հանգրվանում։

– Բարեբախտաբար, ռուսական խաղաղապահների մուտքը տարածաշրջան անիրատեսական է: Փաստացի Հայաստանը և Ղարաբաղը դեմ են ռուս խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում, քանի որ իրենք ունեն բավարար ռազմական ներուժ Ադրբեջանի սպառնալիքին դիմակայելու համար: Այդ իմաստով, Հայաստանի և Ղարաբաղի ռազմական պոտենցիալը բավարար է ռուս խաղաղապահների ներակայության վերաբերյալ հարցը օրակարգ չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում