Saturday, 11 07 2026
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում

Արտահանողների վերջին հույսը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

– Պարոն Պետրոսյան, այս տարին արդեն ավարտվում է, ի՞նչ վիճակում է արտահանումը:

– Մենք, ուզենք, թե չուզենք, պիտի սպասենք վերջին երկու ամսվա ավարտին, որովհետև գյուղմթերքի արտահանման ցուցանիշներն այդ ամիսներին շատ ավելի բարձր են լինում, քան անցած վեց ամիսներինն էին: Նոյեմբեր-դեկտեմբերը գինու, կոնյակի և պահածոների արտահանման համար շատ կարևոր ամիսներ են: Եվ մեր արտահանողների այս տարվա վերջին հույսն այդ ամիսների վրա է՝ ամանորյա տոներով պայմանավորված:

– Իսկ անցած տասը ամիսների արտահանման ցուցանիշներն ինչպե՞ս էին:

– Մենք լուրջ՝ նախորդ տարվա համեմատ արտահանման մոտ 60-70 տոկոս անկում ունենք: Հիմնականում դեպի Ռուսաստան, քանի որ մեր հիմնական շուկան այդ երկրում է: Հենց Ռուսաստանի շուկայում էլ 70 տոկոսով կրճատվել է մեր իրացումը: Դեպի Եվրոպա արտահանումը կայուն վիճակում է, բայց այդ ուղղությամբ էլ շատ քիչ ենք արտահանում:

– Իսկ ինչո՞ւ այդ ուղղությամբ արտահանումը չեք ավելացնում:

– Դժվար է: Եթե արևմտյան շուկա մտնելու հնարավորություն ունես, մտնում ես: Դրանից ավելի ընդլայնվելու դեպքում շատ բան պետք է անես: Գովազդների անհրաժեշտություն կա: Եթե ես որոշեմ Գերմանիա գինի և կոնյակ արտահանել ու մի ընկերության հետ գովազդի պայմանագիր կնքեմ, դրա համար այստեղ պիտի հարկ մուծվի: Նախկինում մարդիկ կարողանում էին առանց դրա կազմակերպել իրենց գովազդը: Մեզ մոտ ասում են, թե եթե դու Հայաստանից փող ես տանում Ռուսաստան քո արտադրած գինու գովազդը կազմակերպելու համար, դրա 20 տոկոսը պետք է այստեղ վճարես: Այդ պատճառով էլ մարդիկ հրաժարվեցին այդ տարբերակից: Իսկ դրսում գովազդ կազմակերպելը շատ մեծ գումարներ արժի: Նվազագույնը՝ մեկ միլիոն դոլար կարժենա:

– Հայաստանի պաշտոնյաները դժգոհում են արտադրողներից այն պատճառով, որ դուք չեք զարգացնում արտադրական տեխնոլոգիաները, ավելի բարձր տեխնոլոգիաներ չեք ներկրում ու կիրառում ձեր արտադրական գործընթացում: Եվ ասում են, որ այդ պատճառով Հայաստանի արտադրանքը այնքան էլ որակյալ չէ ու եվրոպական արտադրանքի հետ մրցունակ չէ:

– Այդպիսի բան չկա: Օրինակ՝ մեզ մոտ գինեգործական տեխնոլոգիաները ամենավերջին մակարդակի են: Անգամ նախկին խորհրդային տարածքի ոչ մի պետությունում նման տեխնոլոգիաներ չեն ներդրվել: Դրանից ավելի ինչ անենք: Այն մրցունակ է նաև եվրոպական շատ արտադրողների կիրառած տեխնոլոգիաների հետ: Անցած տարի մենք ամենալուրջ ներդրումը կատարեցինք և ողջ տեխնոլոգիան թարմացրեցինք: Մասնագետներն էլ գալիս են Գերմանիայից ու Իտալիայից:

– Իսկ ինչո՞ւ չեք մտածում Չինաստան արտահանելու մասին: Հայտարարություններ են հնչում, թե այդ երկիրը մեր գինու և կոնյակի համար լավ շուկա կարող է լինել:

– Մենք բոլոր ուղղություններով էլ փորձում ենք արտահանել: Չինաստան գինի ենք ուղարկել վաճառելու, սպասում ենք արդյունքների: Բայց պետք է նկատի ունենալ, որ Չինաստան ապրանք հասցնելու համար երեք ամիս ժամանակ է անհրաժեշտ: Դա Ռուսաստանը չէ, որ ուղարկելուց վեց օր հետո տեղ է հասնում:

– Արտահանումը խթանելու համար ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի իշխանություններից:

– Դրա համար ես պետք է իմանամ, թե ինչ հնարավորություններ ունեն իշխանությունները: Դա կառավարության հնարավորությունների չափով է պայմանավորված:

– Իսկ ի՞նչ պետք է լինի, որ ձեր արտահանումը բարելավվի:

– Որպեսզի մեր արտահանումը բարելավվի, ռուսական ռուբլին դոլարի համեմատ պետք է նորից 30-ի հասնի: Կլինի՞: Իհարկե՝ չի լինի: Դրա համար էլ մենք ստիպված պիտի նոր շուկաներ փնտրենք, ինչը արդեն անում ենք, բայց դա շատ դժվար է:

– Հայաստանը ռուսական ռուբլու փոխարժեքի վրա չի կարող ազդել, փոխարենը կարող են ազդել դրամի փոխարժեքի վրա:

– Այո՛, դրամի արժեզրկումը արտահանման համար լավ պայմաններ կստեղծի, բայց քանի որ մեր երկրում ներմուծումը մոտ չորս անգամ ավելի շատ է արտահանումից, այդ դեպքում արդեն ներմուծվող ապրանքներն ավելի կթանկանան: Գազը կթանկանա, լույսը կթանկանա, ամեն ինչը կթանկանա: Դրա համար էլ լուրջ հաշվարկներ է պետք անել:

– Այս տարի Ձեզ պատկանող ընկերությունն ինչքա՞ն խաղող է մթերել:

– Անցած տարվա համեմատ 50 տոկոսով ավելի մթերում ենք արել: Այդքան անհրաժեշտ չէր, բայց մտածեցինք, թե ավելի լավ է մեր վիճակը դժվարանա, քան թե հազարավոր գյուղացիական տնտեսությունները ընկնեն ծանր պայմանների մեջ ու հետո չկարողանան ոտքի կանգնել: Դա հետո մեր արտադրության վրա էլ վատ կանդրադառնա: Խաղողը մթերել ենք 150 դրամով, մինչև հունվար կվճարենք: Այդպես ենք պայմանավորվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում