Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինան երեկ հավանության է արժանացրել այնպիսի օրինագիծ, որն աշխատավայրում արգելում է միասեռականների հանդեպ խտրական վերաբերմունքը։ Օրենսդրական նոր ակտը կոչված է ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ստեղծելուն։
Խորհրդարանի 450 անդամներից 234-ը կողմ են քվեարկել այդ օրենքին։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գոհունակություն է հայտնել քվեարկության արդյունքներից և հայտարարել է, որ դա պատմական քայլ է, որն ազգին մոտեցնում է իր վաղեմի նպատակակետին՝ ոչ վիզային ռեժիմին հասնելուն։










































