InStyle պարբերականը Դևիդ Բեքհեմին ճանաչել է 2015թ. ամենասեքսուալ տղամարդ: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Բեքհեմի հետ «մրցել են» Քրիս Փրեթը, Ջոն Լեջենդը, Նիք Ջոնասը, Սքոթ Իսթվուդը: InStyle Social Media Award մրցանակը շնորհվել է մի քանի անվանակարգերում այն հայտնիներին, որոնք ակտիվորեն օգտվում են սոցցանցերից:
«Տարվա նորեկը» Էնն Հեթեուեյն է, «Դեռահասների թրենդային թագուհին»՝ Քլոե Գրեյս Մորեցը, «Ամենահիասքանչ դեռահասը»՝ Բրուքլին Բեքհեմը, «Աստղային ֆիթնես-ոգեշնչողը»՝ Լիա Միշելը, «Պոդիումի ռոք-աստղը»՝ Ջիջի Հադիդը, «Միշտ երկրպագուների կողքին»՝ Սելենա Գոմեսը, «Ստիպում է մեզ գեղեցիկ զգալ»՝ Լեդի Գագան:









































