Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վաշտի հրամանատարը դիրքում հարբած անհարկի կրակել ու մահացու վիրավորել է դիրքի ավագին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է զինծառայողներ Տարոն Գ.-ի, Սերյոժա Կ.-ի, Շիրազ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա վաշտի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Տարոն Գ.-ն 2015 թվականի փետրվարի 10-ին ստուգում կատարելու նպատակով գնացել է մարտական դիրք:

Այնտեղ ստուգում կատարելու փոխարեն, խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոնները, նույն դիրքի ավագ, դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Տիգրան Ս.-ի հետ Տարոնն օգտագործել է ոգելից խմիչք:

Այնուհետև, ժամը 19-ն անց 55-ի սահմաններում ավագ լեյտենանտ Տարոնը անհարկի լիցքավորել է Տիգրանին ամրակցված ինքնաձիգը և կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով  ավագ լեյտենանտ Տիգրան Ս.-ն ստացել է հրազենային գնդակային վիրավորում և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Տարոն Գ.-ն արգելանքի տակ է առնվել 2015 թվականի փետրվարի 11-ից:

20-ամյա ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ Սերյոժա Կ.-ն և  20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Շիրազ Գ.-ն այդ նույն օրը՝ փետրվարի 10-ին, ժամը 20-ի սահմաններում նույն դիրքում դեպի չեզոք գոտի են նետել ու ոչնչացրել  11 հատ փամփուշտներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել են գործը քննել արագացված կարգով:

Տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, չի առարկել արագացված կարգի կիրառման դեմ:

Տարոն Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով, որով օրենքով նախատեսված առավելագույն պատիժը  8 տարի ազատազրկումն է:

Դատարանը հաշվի է առել Տարոնի ծառայողական դրական բնութագիրը, այն, որ նա լավ ծառայության համար պարգևատրվել է մեդալներով, բազմիցս խրախուսվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, այլ պարգևներով:

Որպես Տարոն Գ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Տարոն Գ.-ն դատապարտվել է  4 տարի 6 ամիս ազատազրկման:

Սերյոժա Կ.-ն ու Շիրազ  Գ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 369 հոդվածի 1-ին մասով:

Ջոկի հրամանատար Սերյոժան դատապարտվել է կարգապահական գումարտակում  3 ամիս ժամկետով պահելուն: Պատժի սկիզբը կհաշվվի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ փաստացի պատիժը կրելու օրվանից:

Նույն պատժին է դատապարտվել նաև նույն հոդվածով մեղավոր ճանաչված շարքային Շիրազ Գ.-ն, բայց նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում