Քրդական զինված միավորումները խոշոր հարձակում են սկսել Իրաքի հյուսիսում՝ Սինջար քաղաքի նկատմամբ վերահսկողության վերականգնման նպատակով։ Այն գտնվում է ԴԱԻՇ ծայրահեղական շարժման վերահսկողության տակ՝ հայտնում է BBC-ն։
Քրդական հրամանատարության տեղեկություններով՝ հարձակումը սկսվել է առավոտյան ժամը 7-ին։ Գործողությանը մասնակցում են մոտ 7500 մարտիկներ՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ։
Սինջարը ԴԱԻՇ-ի ջիհադիստների վերահսկողության տակ է անցել 2014 թվականի օգոստոսին։










































