Սիրիայի ռազմաօդային ուժերը 2 օրում իրականացրել են 75 ռազմական թռիչք և հավածել 150 նպատակակետի, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտնել է սիրիական բանակի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ալի Մայհուբը:
Մայհուբի խոսքով` հարվածները հասցվել են ահաբեկիչներին և նրանց հրամանատարական կետերին երկրի հյուսիսում, կենտրոնական շրջանում և հարավում:
«Մասնավորապես, ԴԱԻՇ-ի ահաբեկիչներով մոտ 20 ավտոմեքենա ոչնչացվել են Պալմիրայի արևելքում, 3 հրամանատարական կետ՝ Կվեյրաս ավիաբազայի հարավ-արևմուտքում: Հալեպի շրջանում ոչնչացվել են ահաբեկիչներով 15 ավտոմեքենա, իսկ Համայի շրջանում` Ջեբհատ ան-Նուսրա խմբավորման ահաբեկիչների կուտակումներ և դիրքեր»,- տեղեկացրել է գեներալը:








































