Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

ԵԱՏՄ պաշտոնյաները «գլոբալ ֆինանսական ճգնաժամ» են հայտնաբերել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տարբեր պաշտոնյաներ տարբեր ֆորումների ժամանակ խոսում են ԵԱՏՄ-ում առկա տնտեսական ճգնաժամի մասին: Նրանք հավաստիացնում են, որ խնդիրները լուծվելու են ինտեգրացիոն գործողությունների զարգացման միջոցով:

Նոյեմբերի 2-3 Երևանում կայացած ֆորումների ժամանակ ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման բաժնի տնօրենի տեղակալ Սերգեյ Շուխնոն պատմել է ԵԱՏՄ առաջին տարվա և Հայաստանի անդամակցության մասին: Մասնավորապես, պարոն Շուխնոն ընդգծել է, այն հնարավորությունները, որոնք, գլոբալ ֆինանսական ճգնաժամի ֆոնին, ԵԱՏՄ անդամ երկրներին է ընձեռում միասնական աշխատանքը տնտեսական ինտեգրացիայի զարգացման գործում:

Սակայն պարզ չէ, թե ի՞նչ ի նկատի ունի պարոն Շուխնոն «գլոբալ ֆինանսական ճգնաժամ» արտահայտությամբ և որտե՞ղ է այդ գլոբալ ֆինանսական ճգնաժամ: Լսելով այսպիսի արտահայտություն կարելի է մտածել, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամ է, որ մասին մենք տեղյակ չենք: Ֆինանսական ճգնաժամ իսկապես կա, միայն թե այն ոչ թե գլոբալ է, այլ սահմանափակվում է ԵԱՏՄ տարածքում, և կապված է ռուսական տնտեսության անկման հետ: Եվ կրկին հարց է ծագում, թե տնտեսական ինտեգրացիայի զարգացման միջոցով ինչպիսի՞ հնարավորությունների մասին է խոսվում, երբ ինտեգրվում ենք լուրջ ֆինանսական ճգնաժամում գտնվող կառույցի:

Համեմատության համար նշենք, որ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն, ըստ կանխատեսման, ապրելու է 4,5 տոկոսանոց անկում, երբ ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն աճելու է 3,1 տոկոսով:

ԵՏՀ ներկայացուցիչը՝ վերլուծելով ճգնաժամի բացասական հետևանքները նշել է, որ փոխադարձ առևտրի անկումը ԵԱՏՄ-ում կրում է ավելի շուտ քանակական, քան որական բնույթ: Նա, վերջին երկու տարիների անկումը պայմանավորել է Ռուսաստանից դեպի Բելառուս և Ղազախստան նավթի և նավթամթերքների առաքման ծավալի անկմամբ: Այսպիսով, ԵՏՀ ներկայացուցիչը ընդունում է ԵԱՏՄ-ը տնտեսության ուժեղ կախումը ռուսական նավթից ու նաֆթի գնից: Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է 2015 թվականի հունվարի 2-ից և հետևապես մենք նույնպես մեր տնտեսությունը կապել ենք ռուսական նավթի արտահանման հետ:

Իր ելույթի վերջում Սերգեյ Շուխնոն դժվար միջազգային իրավիճակը համարել է ԵԱՏՄ-ը ինտեգրացիոն պրոյեկտի փորձություն և վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ երկրների տնտեսական իրավիճակը աստիճանաբար կբարելավվի նաև ինտեգրացիոն պրոցեսների զարգացման հաշվին:

Այսպիսով, ըստ Սերգեյ Շուխնոի ԵԱՏՄ երկրներում կա ճգնաժամի, իսկ այդ ճգնաժամի լուծումը էլ ավելի խորը ինտեգրացիայի մեջ է…Ինչից էլ հարց է ծագում, թե ինչու՞ Հայաստանը պետք է ինտեգրվի տնտեսական անկում ու ճգնաժամ ապրող մի միության և կիսի փորձությունների բեռը:

Տաթևիկ Վարդանյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում