Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Չբթանա հանրային ակտիվությունը

Երևանի քաղաքապետարանը վերանայել է Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելը մերժելու իր որոշումը, և այժմ ի գւտություն է ընդունել Ազատության հրապարակի վերաբերյալ ներկայացված հայտը: Այսինքն, ապրիլի 28-ի հանրահավաքը կանցկացվի Ազատության հրապարակում: Այդպիսով, Հայ ազգային կոնգրեսի երեք պահանջներից երկուսը իշխանությունը կատարել է: Մնացել է երրորդը` քաղբանտարկյալների ազատ արձակումը: Կկատարի արդյոք իշխանությունն այդ պահանջը: Սա ներկայումս թվում է անհավանական: Նախ, մինչև ապրիլի 28-ը մնացել է ընդամենը երկու օր, և հազիվ թե իշխանությունը երկու օրվա ընթացքում ազատ արձակի ասենք Նիկոլ Փաշինյանին կամ Սասուն Միքայելյանին, առավել ևս ապրիլի 28-ի հանրահավաքին ընդառաջ: Իսկ Կոնգրեսը պահանջում է, որ իշխանությունը բաց թողնի բոլոր քաղբանտարկյալներին: Ու նաև հայտարարել է կոնգրեսը, որ իշխանությունից պահանջում է բոլոր երեք պահանջների կատարում:

Հետևաբար, ի՞նչ է անելու Կոնգրեսը ապրիլի 28-ին: Մի կողմից կատարվել են երկու պահանջներ` մարտի 1-ի բացահայտման «նոր թափի» մասին հայտարարություն է եղել, ինչպես նաև արտոնվել է «Ազատության» հրապարակի հանրահավաքը: Մյուս կողմից երեք պահանջների ամբողջությունը կատարված չէ և հազիվ էլ կատարվի: Ուրեմն ի՞նչ: Արդյո՞ք Կոնգրեսը կատարելու է մարտավարության կտրուկ փոփոխության խոստումը, որի մասին Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը հայտարարեց ապրիլի 8-ին, թե՞ այդուհանդերձ Կոնգրեսը դրական կգնահատի պահանջների կատարման ընթացքը և դինամիկան, հետևաբար նաև դրանց հասնելու իր մարտավարությունը, և կշարունակի ապավինել դրան և հասարակությանը համոզել համբերել ու չպահանջել կտրուկ զարգացումներ: Ամենայն հավանականությամբ տեղի կունենան երկրորդը: Այսինքն, կտրուկ փոփոխությունների հավանականությունը քիչ է:

Մի կողմից էլ, նաև անտրամաբանական կլինի դրանց դիմելը, քանի որ Կոնգրեսի մարտավարությունը փաստացի տալիս է արդյունք և իշխանությունը կատարում է եթե ոչ բոլորը, ապա երեք պահանջից երկուսը: Այսինքն, զուտ ֆորմալ, առերևույթ տեսանկյունից իշխանության վրա Կոնգրեսի ճնշումը տալիս է արդյունք, հետևաբար նպատակահարմար չէ փոխել արդյունավետ մարտավարությունը: Բայց, մյուս կողմից էլ հայտարարվել է բավական հստակ, որ պահանջվում է բոլոր երեք պայմանների կատարում: Պետք է խոստովանել, որ իշխանությունը Կոնգրեսին դրել է բավական երկակի վիճակում` մի կողմից ահագին բան է կատարել պահանջներին ընդառաջ, մյուս կողմից չի կատարել ամբողջը: Կոնգրեսն իհարկե կարող է հասարակությանն ասել, թե առավելագույնն է պահանջում միշտ, որպեսզի գոնե նվազագույնը ստանա: Ու կարող է հայտարարել, որ նվազագույնը ստացել է, հետևաբար կտրուկ փոփոխությունների կարիք չկա: Կընդունի արդյո՞ք հասարակությունը այդ բացատրությունը:

Ի վերջո աներկբա է, որ «Ազատության» հրապարակում հանրահավաքի նախ մերժումը, իսկ հետո հանկարծ դրա վերանայումը աշխուժացնելու են ոչ միայն Կոնգրեսի համակակիրներին, այլ նաև Կոնգրեսի և իշխանության գործարքի վերաբերյալ տեսակետ արտահայտողներին: Եվ այս դեպքում կարծես թե իսկապես բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, քանի որ պարզ հարց է առաջանում, թե այդ ի՞նչ փոխվեց իշխանության համար այս օրերին, որ հանկարծ որոշեցին արտոնել հանրահավաքը: Արդյո՞ք Կոնգրեսի մտադրությունների լրջության մասին իշխանությունը լրացուցիչ տեղեկատվություն է ստացել և համոզվելով, որ մարտավարության կտրուկ փոփոխությունների մասին նախազգուշացումը լուրջ էր, որոշել են չչարաշահել Կոնգրեսի համբերությունը: Թե՞ Կոնգրեսը իշխանությանը հաղորդել է, որ իրականում կատարելով ընդամենը մարտի 1-ի մասին պայմանը, իշխանությունը խախտում է խաղի կանոնն ու Կոնգրեսին դնում փակուղու առաջ, մղելով իսկապես կտրուկ գործողությունների:

Ի վերջո իշխանության համար էլ տեսանելի է, որ Կոնգրեսը կատարում է հասարակությանը զսպող դեր և եթե այդ դերը Կոնգրեսը չկատարի, ապա տուժողը առաջինը կարող է լինել հենց իշխանությունը, ոչ թե Կոնգրեսը: Ընդհանուր առմամբ դժվար է հասկանալ առկա գործընթացի և իշխանության քայլերի բուն տրամաբանությունը: Ի վերջո Հայաստանում ներկայումս այնքան բազմաշերտ է հենց իշխանական դաշտն էլ, որ կայացվող որոշումները միշտ էլ կարճաժամկետ հեռանկարի համար են և ամենևին պետք չէ զարմանալ, որ մի քանի օրվա տարբերությամբ լինեն իրար հակասող և բոլորովին այլ տրամաբանություն պարունակող գործողություններ: Միտումն առայժմ հասարակության համար նկատելիորեն դրական է, խնդիրը միայն այն է, որ այդ ամենը չկատարեն հանրության զգոնությունը թուլացնող դեր և չբթացնեն հանրային ակտիվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում