Բելառուսի նախագահի պաշտոնում 5-րդ ժամկետում ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն հավատարմության երդում է տվել բելառուս ժողովրդին և պաշտոնապես ստանձնել պետության ղեկավարի լիազորությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 11-ին։ Լուկաշենկոն, ով իշխանության ղեկին է 1994 թվականից, համոզիչ հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողնրի 83.5 տոկոսի ձայները։ Նա Բելառուսի առաջին և դեռևս միակ նախագահն է։
Երդմնակալությունը տեղի է ունեցել Անկախության պալատում ՝ ավելի քան 1000 հրավիրված հյուրերի ներկայությամբ։
Երդմնակալության առիթով Մինսկի կենտրոնում տեղի կունենա տոնական համերգ։








































