Բաքվի Սաբունչիի շրջանում 100-ից ավելի իսլամիստներ բողոքի ակցիա են անցկացրել՝ դժգոհություն արտահայտելով «Մահմեդական միության շարժման» (շիա ուղղություն) փոխնախագահ Էլչին Գասըմլըի ձերբակալության դեմ: Այս մասին հայտնում է virtualaz.org-ը։ Փոխնախագահը ձերբակալվել է Բաքվի մզկիթներից մեկում նամազից հետո:
Էլչին Գասըմլըի ձերբակալության պատճառը հայտնի չէ: Մի քանի օր առաջ շարժման նախագահ Թալե Բաղիրզադեն անհայտ պատճառով տարվել է Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչություն և ֆիզիկական ճնշումների ենթարկվել:
Զայրացած իսլամիստների բազմությունը շրջապատել է ոստիկանական բաժանմունքը, որում պահվում է Էլչին Գասըմլըն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան: Ոստիկանությունը հավաքվածներին ցրելու ժամանակ բռնություն է գործադրել և ձերբակալել 20 մարդու:








































