«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից երկրորդ օդաչուն՝ Սամվել Համբարձումյանը «Էյր Արմենիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանի հայրն է:
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները:
Հրամանատար Գևորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան
2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:








































