Sunday, 12 07 2026
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով

Ըստ Կարեն Անդրեասյանի` իր «միջնորդությունը» արգելված չէ օրենքով

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփելով իր պաշտոնավարման 50 օրը, անդրադարձավ երեկվա իր կոչին, որը վերաբերում էր ընդդիմության և իշխանության միջև որպես միջնորդ հանդես գալուն: Անդրեասյանը նշեց, որ ցանկացած երկխոսություն դրական է, սակայն դրանց արդյունքները ցայտուն չեն:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ երկխոսությունը լինի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ,Անդրեասյանը պատասխանեց. «Երբ կողմերը նստում են բանակցային սեղանի շուրջ, քննարկվում են ցանկացած հնարավորություններ:Ես չեմ կարող կանխատեսել կամ գուշակել, թե ինչպիսին կլինեն կողմերի դիրքորոշումները, խնդիրները, օրակարգը, բայց մեկ կոնկրետ խնդիր դնելը կարողանալն ու դրա շուրջ կոնսենսուսի գալը կլինի մեր հաղթանակը»: Անդրեասյանի գնահատմամբ, եթե կողմերը նստեն երկխոսության սեղանի շուրջ, կձևավորեն օրակարգը՝ ընդունելով իրենց հայրենակցին որպես միջնորդ, այլ ոչ թե որպես անձ, որպես ինստիտուտ՝ սահմանադրությամբ նման խնդիրներ լուծելու համար:

Անդրեասյանը նկատեց, որ 2008 թվականի Մարտի 1-ից հետո մարդու իրավունքների պաշտպանը իրավական իմաստով հայտնվել է փակուղում. «Եթե այդ դեպքերի հետևանքով խախտված իրավունքների վերականգնման իրավական մեխանիզմները սպառված են, կարող ենք դիմել այլ միջոցների, որոնցից լավագույնն է՝ օգտվել քաղաքական երկխոսության ռեսուրսից»: Պաշտպանն ասաց, որ իր՝ քաղաքական երկխոսության միջնորդ լինելը արգելված չէ օրենքով: Ավելին, մարդու իրավունքների օրենքի երկրորդ հոդվածը հենց այդ դեպքերին է վերաբերում։ «Թե որքանով իրականանալի կլինի դա՝ հարցի քաղաքական կողմն է, բայց ես փորձ անելու իրավունք ունեմ, և կարծում եմ՝ կարող ենք դրական արդյունք ունենալ»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում