Saturday, 11 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում

Նորածնի մահվան հերթական դեպք. 17-ամյա մայրը ծննդաբերությունից առաջ սարերում անասուն է պահել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում «Լայթ հաուս» բարեգործական կազմակերպությունում մեկ ամսական երեխա է մահացել: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ մայրը երեկոյան ժամը 10-ին երեխային կերակրել քնեցրել է: Ժամը 3-ի կողմերը, երբ արթնացել է, որ փոքրիկին նորից կերակրի, տեսել է երեխան մեռած է: Թե ինչն է եղել փոքրիկի մահվան պատճառը, պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Մահացած երեխայի մայրը 17 տարեկան է: «Մինչև ծննդաբերելը 17-ամյա կինն ամուսնու և ծնողների հետ Կարբիի սարերում անասուն է պահել: Երեխայի ծնվելու օրը նրան տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ ծննդաբերել է, ապա մորն ու մանկանը միասին բերել են «Լայթ հաուս»»,- փոխանցեց ոստիկանության աշխատակիցը: Ըստ նրա՝ մեկ ամսվա ընթացքում որևէ մեկը, այդ թվում և ամուսինը, կնոջն ու նորածին որդուն տեսակցության չեն եկել:

Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում մանկան մոտ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել: Դեպքից մեկ օր առաջ երեխայի մայրը փոքրիկին Պտղունքի բուժամբուլատորիա է տարել, վիտամին D է ստացել: «Լայթ հաուս»-ի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակով է իրենց մոտ տեղափոխվել մահացած երեխայի մայրը: «Ձեր որևէ հարցին պատասխանել չեմ կարող, քանի որ գործը նախաքննության փուլում է»: «Լայթ հաուս»-ը բռնության ենթարկված և անտուն կանանց օթևան է, որը գտնվում է Էջմիածնի տարածաշրջանի Պտղունք գյուղում: Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգներից, որտեղ էլ այս օրերին գտնվում է կազմակերպության տնօրենը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում