Դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ով ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում, խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ Անգլիա, տեղեկացնում է Goal.com-ը:
«Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ պետք է ուղևորվեմ Հռոմ, ես կծիծաղեի: «Արսենալ»-ն իմ կյանքն է, և ես չեմ թաքցնում, որ ցանկանում եմ վերադառնալ:
«Ռոմա»-ն հրաշալի երկրպագուներ ունի, սակայն ապագայի մասին ես չեմ պատրաստվում խոսել: Չգիտեմ, թե ինչ կլինի 9 ամիս անց»,- հայտարարել է Շչեսնին:








































