Շատ մարդիկ են սիրում կարդալ, բայց կան նաև այնպիսիները, ովքեր չեն քնում առանց որևէ գիրք թերթելու: Այդ նպատակի համար Տոկիոյում հյուրանոց է բացվել «Book and Bed» անվանմամբ: Դա կատարյալ տեղ է գիրքը գրկած քնելու համար, հայտնում է toneto.net-ը:
Suppose Design ընկերության դիզայներների կողմից ստեղծված հյուրանոցը տեղավորված է Տոկիոյի բարձրահարկ շենքերից մեկի յոթերորդ հարկում: Այնտեղ կան 2 տիպի համարներ: Կոմպակտը իրենից ներկայացնում է 205×85 սանտիմետր չափերով խցիկ, իսկ ստանդարտը` 205×129 սանտիմետր: Երկուսն էլ տարածությունը բաժանում են գրադարակների հետ: Հյուրանոցի գրադարանում անգլերեն և ճապոներեն լեզուներով մոտ 1700 գիրք է առկա:














































