Ինչպես տեղեկացրել էինք, այսօր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Թբիլիսիի (Վրաստան) Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երիտասարդները, թվով 37 հոգի, Զարուհի Փոստանջյանի և Ալեք Ենիգոմշյանի առաջնորդությամբ ևս մեկնել են Թբիլիսի, և իմանալով, որ Սերժ Սարգսյանն էլ է մասնակցելու Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը, եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:
«Նոր Հայաստան»-ի անդամները բողոքի ակցիա են իրականացրել «Սերժիկ – հանցագործ», «Նոր Հայաստան` առանց Սերժի», «Հանցագործ, դու՛րս եկեղեցուց» վանկարկումներով։






































