Sunday, 16 06 2024
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա

Հայաստանում եղանակը նոյեմբերի 1-2-ը կցրտի 5-7 աստիճանով

Առաջիկ օրերին հանրապետությունում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ 5-7 աստիճանով: Նոյեմբերի 1-ին հանրապետությանն է մոտենում հերթական սառը հոսանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամաբ՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պե տի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր երեկոյան ժամերից սկսած, հիմնականում լեռնային շրջաններում՝ Լոռիում, Տավուշում , Սյունիքի լեռներում և Արցախում տեղումները կվերափոխվեն ձյան: Այս մարզերում այսօր երեկոյան ժամերից տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով: Մյուս շրջաններում՝ Արարտյան դաշտում և Երևանում հնարավոր է միայն թույլ անձրև, էական տեղումներ չեն սպասվում: Նոյեմեբրի 2-ից ցիկլոնը կհեռանա հանրապետության տարածքից, հանրապետությունը կընդգրկվի անտիցիկլոնային գոտում և տեղումները ամենուրեք կդադարեն»,- ասաց մասնագետը:

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, Սուրենյանի փոխանցմամբ, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ և եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով: Արարտյան դաշտում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ, իսկ գետնի մակերևույթին մինչև -4 աստիճան ցուրտ:

«Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում կգրանցվեն այս տարվա առաջին սառնամանքիները, նոյեմբերի 4-ի ցերեկվանից օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունն ու կդառնան հարավարևմտյան, հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ և նոյեմեբրի 4-7-ին օդի ջերաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ»,- նշեց մասնագետը` հավելելով, որ եթե մինչև նոյեմբերի 7-ն Արարտյան դաշտավայրում և Երևանում սպասվում է 10-12 աստիճան տաքություն, ապա նոյեմբերի 5, 6,7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +13 +15 աստիճան:

Այսօր և վաղը, ըստ նրա, անկայուն եղանակը հանրապետթյունում կպահպանվի: Քանի որ հանրապետությունը դեռևս գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, ընդ որում ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի Լոռիում, Տավուշում և Արցախում, մնացած մարզերում կդիտվի փոփոխական ամպամածություն և կա թույլ տեղումների հավանականություն, իսկ Լոռիում Տավուշում և Արցախում, տեղումները պարբերաբար կշարունակվեն:

«Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանարապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը ակնկալվում է ամենուրք նորմայից ավելի: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ակնակալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +7 +9 աստիճան, իսկ 2-րդ և 3-րդ տասնօրյակում, երբ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ , այս մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -15 -18 աստիճան& raquo;,- նշեց Հիդրոմետ ներկայացուցիչը:

Լոռու մարզում, ըստ Սուրենյանի, ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբրաձրանա մինչև +12 +15 աստիճանով, իսկ ամսվա 2-րդ կեսին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի -8 -13 աստիճանով: Տավուշում նոյեմբերի առաջին օրեին, ցերեկային ժամերին կդիտվի օդի ջերմաստիճանի բարձրացում, +13 +16 աստիճան , իսկ ամսվա 2-րդ և 3-րդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի -2 -7 աստիճան: Սյունիքի մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա +14 +17 աստիճանո, իսկ ամսվա 2-րդ և 3-րդ կեսին կնվազի 3-6 աստիճան:

«Արարատի, Արմավիրի մարզերում և Վայոց ձորի նախալեռներում ամսվա առաջին օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12 +15 աստիճան, իսկ 2-րդ տասնօրյակում գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի -5 -7 աստիճան: Երևանում ամսվա առաջին օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +12 +14 աստիճան , իսկ ամսվա 2-րդ և 3-րդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է մինիև -5 -7 աստիճան ցուրտ»,- ասաց նա:

Օդերևութաբանը նշեց նաև, որ լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կդիտվեն ձյան տեսքով: Արարատյան դաշտում և հովտային գոտում առանձին օրեր հնարավոր է դիտվեն ձյան տեսքով տեղումներ, առանձին օրեր ձնախառն անձրևի և առանձին օրեր անձրևի տեսքով: Արարտյան դաշտում և մայրաքաղաքում նոյեմբերը ըստ ջերմաստիճանի դեռևս համարվում է աշուն, քանի որ ձմեռ անվանվում է, երբ օդի օրական միջին ջերաստիճանն իջնում է 0-ից ցածր, իսկ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերաստիճանը 0-ից ցածր իջնում է դեկտեմբրի 15-ից հետո, այսինքն` կլիմայական առումով այս տարածքներում ձմեռը գալիս է դեկտեմբերի 15-ից, իսկ լեռնային շրջաններում տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում