Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Սահմանադրական փոփոխությունների աշխարհաքաղաքական տողատակերը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ եթե հասարակությունը սահմանադրական հանրաքվեին չտա իր ձայնը, «այո»-ի տեսքով բնականաբար, ապա դա մեծ խնդիր չէ: ՀՀԿ-ականները առաջին անգամ չէ, որ հայտարարում են, որ հանրաքվեն ամեն գնով անցկացնելը իրենց համար օրախնդիր չէ: Այս հայտարարությունները զուտ ձևականությո՞ւն են, թե՞ այնուհանդերձ ՀՀԿ-ն իսկապես անկեղծորեն խնդիր չի դրել հանրաքվեն անցկացնել ամեն գնով և հետագայում խնդիրներ ունենալ հանրաքվեի արդյունքների օրինականության հետ կապված:

Այստեղ, իհարկե, գուշակություններ անելը այնքան էլ ճիշտ գործ չէ՝ ՀՀԿ-ն անկեղծ է, թե ոչ: Կեղծիքով ձևավորված իշխանությունն անկեղծ կարող է լինել մի հարցում՝ կեղծիքի հարցում:

Խնդիրն այս դեպքում այն է, որ ՀՀԿ-ի ամեն գնով անցկացնելու կամ չանցկացնելու որոշումը կախված է լինելու երկու հանգամանքից՝ արտաքին վերաբերմունք և ներքին դիմադրություն: Եթե ընդդիմադիր ուժերին, որոնք հանդես են գալիս սահմանադրական փոփոխությունների դեմ, հաջողվի կազմակերպել սահմանադրական փոփոխությունների դեմ այնպիսի դիմադրություն, որը կստիպի ՀՀԿ-ին «այո»-ն ստանալու համար դիմել արդեն արտակարգ միջոցների, ապա շատ հնարավոր է, որ ՀՀԿ-ն ցուցադրաբար գնա փոփոխություններից հրաժարվելուն:

Առայժմ սակայն, դատելով այս պահի իրավիճակով, ընդդիմադիր ուժերը դեռևս բավական հեռու են այս դիմադրության հնարավորությունից: Համենայնդեպս, այդ ուժերի գոնե վերջին միջոցառումը՝ երեկ տեղի ունեցած հանրահավաքը, մեծ դիմադրության ռեսուրսի հավանականության մասին դատելու հիմքեր չի տվել: Սակայն սրանով հանդերձ, իհարկե, պետք է նկատել, որ դեռևս կա բավական ժամանակ, և այդ ուժերը ունեն արդյունավետությունը բարձրացնելու տեսական բազում հնարավորություններ: Այլ հարց է, թե ինչքանով կկարողանան օգտագործել այդ հնարավորությունները:

Երկրորդ հանգամանքը, որ կարող է իշխանություններին ստիպել գնալ հանրաքվեի արդյունքներում, այսպես ասած, «այո»-ն ամեն գնով չանցկացնելուն, դա արտաքին ուժային կենտրոններն են: Այս առումով էլ, սակայն, նկատելի չէ այդ կենտրոնների անմիջական որևէ շահագրգռություն «այո»-ի կամ «ոչ»-ի հարցում, և ամենայն հավանականությամբ այստեղ էլ ամեն ինչ կախված է նրանից, թե ներքին ինչ դիմադրություն կցուցաբերվի, այդ կենտրոնները ներքին ինչ դիմադրություն կտեսնեն: Եվ ըստ այդմ էլ՝ երևի թե կլինեն ազդակները Հայաստանի իշխանություններին՝ գնալ այդ դիմադրությունը հաղթահարելո՞ւ, թե՞ տեղի տալ:

Իհարկե, սա ինքնին չի նշանակում, որ իշխանություններն էլ անմիջապես տեղի կտան արտաքին հորդորներին, քանի որ շատ հավանական է, որ ուժային կենտրոններն, այնուհանդերձ, պահի տակ որդեգրեն լիովին տարբեր մոտեցումներ: Վերջին հաշվով, ակնհայտ է մի բան, որ արտաքին ուժային կենտրոնների մոտեցումները այս հարցում պայմանավորված են լինելու զուտ աշխարհաքաղաքական շահերով և ազդեցությունների համար պայքարի գլոբալ մարտավարությամբ, իսկ դա նշանակում է, որ էական է լինելու ոչ միայն զուտ ներքին դիմադրությունն ինքնին, այլ նաև այդ դիմադրության, այսպես ասած, աշխարհաքաղաքական կոնտեքստը կամ կողմնորոշումը, մոտեցումները ռեգիոնալ խնդիրների և Հայաստանի արտաքին քաղաքական քաղաքականության հարցերի հանդեպ:

Հանրաքվեն անցկացնելու կամ չանցկացնելու ՀՀԿ-ի քայլերի հանդեպ ուժային կենտրոնների արտաքին դիրքորոշումները, որ այսպես, թե այնպես էական աջակցության ռեսուրս են հանդիսանում մի կողմից իշխանություններին, իսկ մյուս տեսանկյունից կարող են աջակցության ռեսուրս լինել փոփոխությունների ընդդիմախոսներին, պայմանավորվելու են հենց այս խնդրով՝ առկա ներքաղաքական գործընթացի աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական տողատակերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում