Ուղեցույցների թողարկման գործում մասնագիտացող Lonely Planet հրատարակչությունը կազմել է տնտեսող զբոսաշրջիկների համար լյուքս զվարճությունների վարկանշային ցուցակը: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ դրանք հավաքվել են «Լավագույնը շրջագայություններում 2016» գրքում:
Ցուցակում ներառված է իսլանդական Ռեյկյավիկի մոտ գտնվող Նաութոլսվիք երկրաջերմային լողափը: Տաք ծովային ջրով լողավազանում լողալ կարող է ամեն ցանկացող. ձմռանը լողավազանների տարածք մուտքը մոտ 4 դոլար արժե, ամռանը մուտքն անվճար է:
Գերմանիայի Բախարախ քաղաքում տնտեսող զբոսաշրջիկները կարող են գիշերել Շտալեկ ամրոցում: Այն կառուցվել է XII դարում և վերածվել հոսթելի: Գները սկսվում են 24 դոլարից 1 գիշերվա համար:
Ոչ թանկ զվարճություններով վայրերի թվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրաս կոմունան: Այնտեղ 50 դոլարով կարելի է մասնակցել օծանելիքների պատրաստման սեմինարի և սեփական բույր պատրաստել:
Հոնկոնգում գտնվում է ամենաբյուջետային Tim Ho Wan ռեստորանը: Ցուցակը կազմողները գին չեն նշում, բայց նշում են, որ այնտեղ կարելի է փորձել խոզի մսից, շաղգամից ոչ թանկարժեք տապակած բլիթներ, վերմիշելից ռուլետներ՝ լցոնված խոզի լյարդով:








































