The Independent-ի փոխանցմամբ՝ երգելը կապ հաստատելու հիանալի եղանակ է։ Դա ցույց են տվել տարեց մարդկանց հետ փորձերը։ Օքսֆորդի համալսարանի կատարած հետազոտության համաձայն՝ մարդկանց համախմբելու համար պետք է նրանց ստիպել երգել։ Գիտնակաները մի քանի ամիս հետևել են, թե ինչպես են զարգանում անծանոթ մարդկանց հարաբերությունները։
Կամավորներին առաջարկվել է համատեղ այցելել գրականության դասընթացներին, տարբեր դասընթացների ու երգի դասերի։ Պարզվել է, որ երգի դասերին հաճախողներն ավելի արագ են մերձեցել միմյանց։ Տարբերությունը զգացվել է արդեն առաջին ամսում։








































