Թուրքիայի ոստիկանությունը ստուգայց է իրականացրել ընդդեմ ընդդիմադիր Kanaltürk մեդիաընկերության: Ինչպես հայտնի է դարձել WikiLex-ին, գրոհով վերցվել է ընկերության գրասենյակը, միաժամանակ կտրվել են ուղիղ եթերի լարերը: Նշված մեդիաընկերությանը կապում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ:
Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի իշխանությունները հայտնել են ընդդիմադիր քաղաքական գործչի հոլդինգի բոլոր 22 ընկերությունները վերահսկողության տակ վերցնելու մասին: Որոշ լրագրողներ ձերբակալվել են:
Պաշտոնական Անկարան արդեն հասցրել է իր հակառակորդներին մեղադրել պետական հեղաշրջման փորձի մեջ:









































